Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

«Զանգեզուրի միջանցք» ծրագրով՝ տարածաշրջանում կընդլայնվի թուրքական և ադրբեջանական ազդեցությունը

«Իսրայելալիբանանյան պատերազմի ժամանակ մեզ օգնության ձեռք մեկնեցին Սիրիայի հայերը։ Հյուպատոսսությունն ու հայկական հասարակական կազմակերպությունները փախստականների կարիքները հոգալու համար ահռելի մեծ աշխատանք իրականացրեցին։ Հիմնականում Հալեպի հայկական համայնքին ենք երախտապարտ, բայց հիմա, այս օրհասական պահին երբ նրանք ունեն մեր զորակցության կարիքը՝ ոչնչով օգնել չենք կարող։ Հալեպը ճգնաժամի մեջ է։ Հուսամ, Հալեպի օսմանյան նվաճումը չի կրկնվի»,- MediaHub-ի  հետ զրույցում ասաց քեսաբահայ Ավետիք Ժամկոչյանը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում ազդեցություն ունեցող պետությունները գործում են համատեղ պլանավորված, նախապես մշակված սցենարով, որից մեծապես տուժում են փոքր ու թույլ պետությունները։

«Ինչո՞ւ Լիբանանի զինադադարի օրը սկսվեց սիրիական պատերազմը․նրանց ձեռնտու է, որ Մերձավոր Արևելքում երբեք խաղաղություն չլինի։ Հակամարտությունները չեն լուծվում, այլ հակառակը՝ դրանք երկարաձգվում են, նույնն է նաև Հարավային Կովկասի դեպքում։ Ռուսաստանը տարածաշրջանում թուլացնում է իր դիրքերը, ըստ այդմ հաղորդակցության առանցքային ուղիների վրա թուրքական և ադրբեջանական ազդեցությունը կընդլայնվի, եթե ստատուս քվոն չպահպանվի: Եթե ստատուս քվոն փոխվի, երկու առաջնային ուղի կարող է առաջանալ. առաջինը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ծրագրի իրականացումն է, որից առաջին հերթին կշահեն Անկարան և Բաքուն։ Նրանց ռազմավարական մենաշնորհ կտրամադրվի Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային ցամաքային ճանապարհի վրա»,- ասաց նա: 

Անկարայի կարգավիճակը Կովկասում կբարձրանա, թույլ կտա վերահսկել Արևելք-Արևմուտք հաղորդակցությունները՝ շրջանցելով եւ՛ Ռուսաստանին, եւ՛ Իրանին: Սա խորը հետևանքներ կունենա տարածաշրջանային առևտրի և տրանսպորտի համար, վստահ է նա:

Ժամկոչյանի համոզմամբ՝ երկրորդ ճանապարհը ենթադրում է հաղորդակցությունների ապաարգելափակում՝ առանց արտատարածքային «միջանցքի» տրամաբանության: «Մինչ սա դեռ կավելացներ թուրքական ազդեցությունը, այն կհակակշռվեր Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի կողմից՝ ավելի շատ տարբերակներ տրամադրելով Արևմուտք-Արևելք կապը լծակելու ձգտողներին՝ առանց ենթարկվելու թուրքական և ադրբեջանական տիրապետությանը»,- ավելացրեց նա: 

Ըստ մեր զրուցակցի՝ սիրական ճգնաժամը, Վրաստանում հասունացող ներքին իրադարձությունները, Հայաստանի ու Ադրբեջանի «կեղծ խաղաղության» թեզը, մյուս կողմից՝ ռուս-ուկրաինական պատերազմն արդեն իսկ պարարտ հող են տարածաշրջանի ապակայունության համար։