Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

Մրցույթն ամփոփվեց. ովքե՞ր արժանացան կրթաթոշակների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայրենիքի համար անմահացած, պատերազմի բովով անցած, ռազմական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած տղաները պետք է լինեն ոչ միայն պետության, այլ նաև հասարակության ուշադրության ու հոգածության ներքո: Կարևոր է աջակցել նրանց, թույլ չտալ, որ ընկճվեն դժվարություններից, հույս տալ ապագայի նկատմամբ, որում կարող ենք ինչ-որ բան փոխել՝ այսօր արդեն կրթությամբ ու գիտելիքներով զինելով երիտասարդներին: Մեր երկրում անլուծելի թվացող խնդիրներն ու դժվարությունները շատ են, բայց դա թևաթափ լինելու, անելիքը հետաձգելու պատճառ չէ: «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը կյանքի կոչեց «Հանուն հայրենիքի նահատակների» կրթաթոշակների մրցույթը, որի արդյունքներն օրերս ամփոփվեցին, պարգևատրվեցին հաղթողներն ու մրցանակակիրները:

Նախաձեռնության անդամները վստահ են՝ կրթված հասարակությունն է ունակ ճիշտ որոշումներ կայացնելու, իր երկրի ապագան տնօրինելու, այդ նույն ապագայում ճակատագրական սխալներից խուսափելու: Կրթաթոշակների այս մրցույթում մասնակցելու համար «ՀայաՔվեն» մի քանի պարտադիր պայման էր առաջադրել: Եվ այսպես՝ անձը մասնակցել է մարտական գործողությունների, որի հետևանքով հաշմանդամություն է ձեռք բերել կամ զոհվել է, նրա ընտանիքի ուսանող անդամները կարող էին դիմել այս կրթաթոշակի համար: Կարող էին դիմել նաև այն ուսանողները, որոնք անձամբ էին մասնակցել հայրենիքի պաշտպանությանը և, ավաղ, ստացած վիրավորումների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերել: Պարտադիր պայման է եղել նաև ուսանողների բարձր առաջադիմությունը և հանրային ակտիվությունը՝ հանրօգուտ աշխատանք, բարեգործություն, կամավորություն և այլն:

Այս կրթաթոշակը ստանալու համար «ՀայաՔվեն» ստացել էր 51 դիմում: Բոլոր դիմողները հրավիրվել էին հարցազրույցի, նախքան դա ստեղծվել է հինգ հոգուց կազմված հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են եղել նախաձեռնության խորհրդի անդամները և նաև բարձր առաջադիմությամբ, քաղաքականապես ակտիվ մեկ ուսանող: Մրցույթի արդյունքում օրերս 16 ուսանող ստացավ «Հանուն հայրենիքի նահատակների» կրթաթոշակ, իսկ մյուս 35-ը՝ շնորհակալագրեր, խորհրդանշական նվերներ և առաջարկ՝ բարձրացնել առաջադիմությունը և մասնակցել «ՀայաՔվեի» մրցույթների հաջորդ փուլերին: «ՀայաՔվեի» նախաձեռնող խմբի համակարգող Ավետիք Չալաբյանն ասում է՝ իրենք այս կրթաթոշակների սահմանմամբ երկու խնդիր են լուծել: «Մի կողմից՝ խրախուսել բարձր առաջադիմությունը, կրթությունը, զուգորդված հանրային ակտիվության հետ, մյուս կողմից՝ դա անել նրանց ընտանիքների համար, որոնք իրապես այդ կրթաթոշակների կարիքն ունեն, պայքարել են հայրենիքի համար, ցավոք, նաև սեփական կյանքի գնով: Ուզում ենք ցույց տալ, որ շնորհակալ ենք այդ ընտանիքներին, գնահատում ենք նրանց և բոլորս նրանց առջև պարտք ունենք, որը պետք է փորձենք բոլոր հնարավոր, խելամիտ միջոցներով հատուցել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը:

Ընդգծում է՝ «ՀայաՔվեի» այս և այլ նախաձեռնությունների առավել լայն նպատակը կրթված հասարակություն ունենալն է, քանի որ հայտնի փաստ է՝ պետությունների և հասարակությունների բոլոր ողբերգությունների հիմքում տգիտությունն է: «Կարծում ենք, որ մեր դժբախտությունների զգալի մասը գալիս է կրթության և ավելի ընդարձակ իմաստով աշխարհայացքի պակասից: Մարդիկ կան, որոնք ունեն ֆորմալ կրթություն, բայց իրենց աշխարհայացքը մնում է նախնադարում: Չեն կարողանում պարզ բաներն իրար հետ կապել, հետևություններ անել, չեն կարողանում «կշռել», թե որն է ավելի կարևոր՝ փողոցի ասֆա՞լտը, թե՞ կորցրած հայրենիքի մի հսկայական հատվածը: Ու ամենացավալին՝ շատերը մտածում են, որ կորսված հայրենիքն այն 120 հազար մարդու դարդն է, ոչ իրենցը: Հեմինգուեյն էր ասում՝ մի հարցրու, թե ո՞ւմ համար է զանգը ղողանջում, այն միշտ էլ քո համար է ղողանջում»,-եզրափակում է Չալաբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում