Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ձերբակալել են փաստաբան Արսեն Բաբայանին Ուկրաինան փաստացի վերածվել է բռնապետության, փակվել են ընդդիմադիր հեռուստաալիքները, կուսակցությունները. Մհեր Ավետիսյան Փաշինյանն այլևս չունի Հայաստանի բնակչության աջակցությունը. Ավետիք Չալաբյան «Nissan»-ը հայտնվել է ձորակում, վիրավnրներից 2-ը ՌԴ քաղաքացիներ ենՀակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Շիրակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Ակադեմիական քաղաքը Նյու Վասյուկի է. Ատոմ Մխիթարյան Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց
Քաղաքականություն

ԵՄ-ի ընդլայնման օրակարգի շրջանակները. փողը՝ մեզանից, մեռնելը՝ ձեզանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինտեգրացիոն գործընթացները ժամանակակից միջազգային հարաբերությունների բնորոշ կողմերից են։ Ու, ընդհանրապես, ժամանակակից մարտահրավերները և գործակցության պայմանները պահանջում են գլոբալ և տարածաշրջանային ջանքերի համատեղում։ Դրա համար էլ բազմաթիվ միավորող հարթակներ հնարավորություն են տալիս լուծել տարբեր խնդիրներ։ Օրինակ՝ առկա են տնտեսական հարթակում ինտեգրացիոն միավորումների հաջողված օրինակներ։ Այդ օրինակներից ամենացայտունը Եվրամիությունն է, որին հաջողվել է համատեղ տնտեսական տանիքի տակ հավաքել եվրոպական երկրներին, որոնցից շատերը ժամանակին նույնիսկ միմյանց հետ սուր հակամարտություններ ունեին։ Բայց այնպես չէ, որ ԵՄ-ի հարթակը ձեռնտու է բոլոր եվրոպական երկրներին։

Օրինակ՝ 2016 թվականին բրեքսիթի հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ի կազմից։ Ու հիմնական պատճառն այն էր, որ ԵՄ-ն կաշկանդում է Մեծ Բրիտանիայի ինքնուրույնությունը։ Բազմաթիվ փորձագետներ վերջին տարիներին դիտարկում են նաև այն հանգամանքը, որ ԵՄ-ի ստեղծած բարենպաստ պայմանների հետ մեկտեղ որոշ խնդիրներ են առաջանում՝ բյուրոկրատական գործընթացների ու եվրագոտում տնտեսական լճացման հետ կապված։ Ու պատահական չէ, որ տնտեսական աճի ծավալներով ու բարեկեցության մակարդակով ԵՄ-ի տնտեսական գոտում ներառված երկրներն էականորեն զիջում են ԱՄՆ-ին, այնինչ տարիներ առաջ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը գրեթե նույնական մեկնարկային կետում էին։

Պատահական չէ նաև այն, որ Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Դրագին իր զեկույցում նշում է, թե ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի տնտեսությունը խթանելու համար, որպեսզի կանխի դրա դանդաղ վախճանը: Այս ամենի հետ մեկտեղ ԵՄ-ի ներսում ևս ներքին տարաձայնություններ են դրսևորվում տարբեր հարցերի շուրջ, և հնարավոր չի լինում կոնսենսուսի հասնել։ Այսինքն, ԵՄ-ն նախ ներքին խնդիրների առաջ է կանգնած, որոնք պետք է լուծի, հետո միայն մտածի ընդլայնվելու մասին։ Չնայած այդ հանգամանքին, 27 երկրից կազմված ԵՄ-ն իր օրակարգից չի հանել ընդլայնման օրակարգը, որի տիրույթում են դիտարկվում հետխորհրդային տարածքի երկրները, այդ թվում՝ նաև Հարավային Կովկասը։ 2023 թվականի ընդլայնման փաթեթում եվրոպական հանձնաժողովն առաջարկեց անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ, իսկ Վրաստանին շնորհել թեկնածու երկրի կարգավիճակ՝ պայմանով, որ վերջինս պետք է կատարի որոշակի քայլեր: Բայց, ընդհանուր առմամբ, անդամակցության շուրջ բանակցություններ սկսելը չի ենթադրում, որ անպայման անդամակցությունը տեղի է ունենալու։

Օրինակ՝ Թուրքիան պաշտոնապես ԵՄ անդամակցության թեկնածու է 1999 թ. դեկտեմբերից, իսկ լիարժեք անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են 2005 թ. հոկտեմբերից։ Մինչև հիմա բանակցությունները շարունակվում են, ու այդպես էլ դեռևս իրատեսական չի համարվում, որ Թուրքիան ԵՄ անդամ է դառնալու։ Խնդիրն այն է, որ Արևմուտքից ուղղակի խնդիր են դրել, որ չթողնեն Անկարան շատ թեքվի դեպի Արևելք։ Նույն իրավիճակն է նաև Վրաստանի դեպքում։ Տարիներ շարունակ խոսվում է Վրաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարի մասին, բայց այդ ուղղությամբ այդպես էլ գործնական քայլեր չեն ձեռնարկվում։ Վրաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը Արևմուտքից պատկերացնում են հիմնականում Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համատեքստում։ Դրա համար էլ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն հայտարարում է, թե Վրաստանը ոչ թե կասեցրել է ԵՄ անդամության գործընթացը, այլ հանել է օրակարգից մինչև 2028 թվականը։

Ընդ որում, նա նշել է, թե Վրաստանը հրաժարվում է ԵՄ կողմից տրամադրվող բյուջետային դրամաշնորհներից ու վարկերից, քանի որ դրանք օգտագործվում են Վրաստանին շանտաժի ենթարկելու նպատակով։ Այլ կերպ ասած՝ այդ գումարները ոչ թե տրամադրվում են իրապես Վրաստանի՝ ԵՄ անդամակցությունը նախապատրաստելու, այլ Թբիլիսիին որոշակի գործողությունների մղելու նպատակով։ Իսկ Վրաստանը չի ուզում վերածվել Ուկրաինայի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա չնայած այն հանգամանքին, որ մեր երկիրը ԵԱՏՄ անդամ է ու այս հարթակից օգուտներ է ստանում, որոշ արևմտամետ շրջանակների կողմից առաջ է մղվում ԵՄ-ին անդամակցության օրակարգը։ Նույնիսկ նախաձեռնություն կա Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, և այդ նպատակով ստորագրահավաք է անցկացվում։

ԵՄ-ից ևս արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոյի միջոցով հայտարարում են, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։ Բայց պարզ է, որ ԵՄ-ի կողմից Հարավային Կովկասի երկրներին իր կազմ ընդգրկելու հարց դրված չէ, այլապես մենք անդամակցության գործընթաց կտեսնեինք առնվազն Վրաստանի դեպքում։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասն ընդամենը դիտարկվում է որպես բուֆերային գոտի, որի վրա պետք է պահպանել եվրոպական ազդեցությունը, իսկ ավելի ստույգ՝ շահերը, անկախ նրանից, թե ինչպիսի «ուկրաինիզացիա» տեղի կունենա այդ երկրների հետ։ Այսինքն, Արևմուտքը առաջնորդվում է, այսպես ասած, «փողը՝ մեզանից, մեռնելը՝ ձեզանից» սկզբունքով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում