Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը
Հասարակություն

Քանի գերի կա Ադրբեջանում․ ԿԽՄԿ-ն մանրամասներ է հայտնել

Արցախյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործառնական առաջնայնություններից է: Անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ ԿԽՄԿ-ի գործառույթների շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ տարածաշրջանում այս խնդրով զբաղվում ենք ավելի քան 30 տարի:Սա նշանակում է տարբեր ուղղություններով աշխատանք: Առաջին հերթին խոսքը գնում է հանձնագրով երաշխավորված իրավունքի մասին, որը վերաբերում է ոչ թե ԿԽՄԿ պարտավորություններին, այլ համապատասխան կողմերում իշխանությունների կողմից անհետ կորած անձանց ընտանիքներին պատասխաններ տալուն, թե ռազմական գործողությունների առնչությամբ ինչ է տեղի ունեցել իրենց հարազատի հետ: Սա միջազգային մարդասիրական իրավունքի պահանջն է: Այս ուղղությամբ մենք աշխատում ենք կողմերի պատկան մարմինների հետ, որպեսզի հանձնագրի շրջանակներում հիշեցնենք իրենց պարտավորությունների մասին և որքանով հնարավոր է աջակցենք մեր տեխնիկական փորձառությամբ, որոշակի հմտություններով, որոնք ձեռք ենք բերել նմանատիպ իրավիճակներում աշխատելու ընթացքում»,-նշեց Ամատունին:

ԿԽՄԿ-ի աշխատանքների երկրորդ կարևոր ուղղությունը յուրաքանչյուր անհետ կորած անձի մասին հնարավորինս սպառիչ և մանրամասն տեղեկություններ, տվյալներ տրամադրելն է: «Հիմնվելով ընտանիքների հայտերի վրա՝ տարածաշրջանում մեր գրասենյակների միջոցով հավաքագրել ենք շուրջ 5000 անհետ կորած անձանց տվյալներ, որոնք 90-ականներից, այնուհետև 2020 թվականից մինչև 2023 թվականն ընկած ժամանակահատվածում հակամարտության սրացումների հետևանքով անհետ կորած են համարվում: Նրանցից շուրջ 1000-ը հայեր են, որոնց տվյալները ԿԽՄԿ-ն հավաքագրել է Երևանի և Ղարաբաղի գրասենյակների միջոցով: Այս թվում են նաև անձինք, որոնց հարազատները նրանց համարում են անհետ կորած՝ չնայած նրան, որ առկա է դրական ԴՆԹ նույնականացում․ կան ընտանիքներ, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունում պատասխանները: Սա մեզ համար նույնպես ազդակ է աշխատելու պատկան մարմինների հետ, փորձելու պարզել, պարզաբանել հանգամանքները, որոնց պատճառով անձինք չեն ընդունում այդ արդյունքները»,-մանրամասնեց Ամատունին՝ շեշտելով, որ ԿԽՄԿ-ն ինքնուրույն չի իրականացնում նույնականացումներ:

«Մենք ավելի շատ փոխանցում ենք մեր փորձը։ Օրինակ՝ դատաբժշկական փորձագիտության կենտրոնի լաբորատորիայի հետ սերտ համագործակցելով՝ Հայաստանում մեր փորձագետները, թե՛ կահավորման, թե՛ որոշակի դասընթացների և փորձի փոխանակման միջոցով փորձում են բարձրացնել կարողությունները, որպեսզի հնարավորինս աջակցենք այս ոլորտում արհեստավարժության բարձր մակարդակին, իսկ սա իր հերթին կնպաստի որևէ արտակարգ իրավիճակում անհետացումների կտրուկ նվազեցմանը»,-պարզաբանեց Ամատունին:Ինչ վերաբերում է անհետ կորած անձանց որոնումների գործընթացին, ըստ Ամատունու, դրա շուրջ քայլերն ու որոշումները իշխանությունների գործն են, որոնց ԿԽՄԿ-ն՝ որպես չեզոք միջնորդ, պատրաստ է աջակցել:«Մեր պատկերացմամբ՝ որոշակի մարդասիրական միջավայր պետք է ստեղծվի, որը թույլ կտա կողմերին միասին ունենալ համապատասխան քայլեր, օրինակ՝ քարտեզագրել հուղարկավորման հնարավոր վայրերը,եթե խոսքը գնում է այն անձանց մասին, որոնց վերաբերյալ քիչ թե շատ կան տեղեկություններ։ Բնականաբար, մենք միշտ վառ և ակտիվ ենք պահում այս հարցը՝ քննարկելով այն թե՛ իշխանությունների հետ, թե՛ աշխատելով ընտանիքների հետ, սակայն բուն գործողությունները և որոշումները մեր ձեռքում չեն։ Մենք պատրաստ ենք աշխատել կողմերի հետ՝ որպես չեզոք միջնորդ»,- նշեց նա։