ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցը
ՎՏԲ-Հայաստան Բանկը ևս վեց մասնաճյուղերում բացել է նոր «Պրիվիլեգիա» գոտիներ՝ հաճախորդների անհատական սպասարկման համար, երկուսը` Երևանում, ինչպես նաև` Վանաձորում, Արտաշատում, Աբովյանում և Կապանում։
«Պրիվիլեգիա» փաթեթի օգտատերերի համար բանկի մասնաճյուղերում նախատեսված է առանձնացված գոտի, որտեղ կարելի է կատարել բանկային բոլոր գործառնությունները՝ ձևակերպել վարկ կամ ավանդ, բացել հաշիվ կամ քարտ, ներբեռնել առցանց ծառայություններ և այլն:
«Անցյալ տարվա վերջին մենք մեկնարկեցինք բանկի մասնաճյուղերում առանձնացված գոտիների ստեղծման պիլոտային ծրագիրը, որը պայմանավորված էր հաճախորդների՝ անհատական սպասարկում, առավելագույն հարմարավետություն և գաղտնիություն ստանալու հետաքրքրվածությամբ և ցանկությամբ: Ծառայության շնորհիվ ներգրավված միջոցների պորտֆելը, որը ձևավորվում է նաև բարձր եկամուտներ ունեցող հաճախորդների կողմից, վերջին 4 եռամսյակների ընթացքում աճել է 14%-ով։ Հաջորդ տարի մենք կշարունակենք բացել նմանատիպ առանձնացված գոտիներ բանկի այլ մասնաճյուղերում»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ ՏարասԿլադչենկոն։
«Պրիվիլեգիա» փաթեթի օգտատեր դառնալու համար պետք է ներդնել բանկային ավանդ՝ նվազագույնը 4 մլն ՀՀ դրամ կամ կամ համարժեք արտարժույթով գումարի չափով` առնվազն 6 ամիս ժամկետով: Ծառայությունը նախատեսում է նաև հաճախորդի ընտանիքի անդամներից մեկի անվճար սպասարկում:
ԲանկըվերահսկվումէՀՀԿԲկողմից:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է