Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Հասարակություն

«Ոտքի կանգնելու կամքը»․ ֆիլմաշար՝ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ

Դեկտեմբերի 4-ին «Կինոմոսկվա» կինոթատրոնում կկայանա «Ոտքի կանգնելու կամքը․ ինքնահարգանք» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը գլոբալ հիբրիդային պատերազմի պայմաններում սեփական ինքնությունը պահպանելու կարևորության մասին է։ Սա ԱրարատԲանկի կողմից ֆինանսավորված եռաշարքի երրորդ և եզրափակիչ մասն է։

«Ոտքի կանգնելու կամքը» առաջին ֆիլմի հիմնական թիրախային լսարանը դպրոցահասակ երեխաներն են, ում հնարավորություն է տրվում ընկղմվել հայոց պատմության քիչ ուսումնասիրված էջերի մեջ և հեղինակի հետ վերլուծել պատմական անցքերը։ Մինչդեռ «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» երկրորդ ֆիլմի հիմնական ուղերձը վերաբերում է ապագային և արձանագրում «Մշակույթ, հավատ, նպատակ» կարգախոսը, որը կարմիր թելով անցնում է ամբողջ ֆիլմի ընթացքում և սահմանում հայոց պատմությունը ճիշտ ուսումնասիրելու պայմանները։

Առաջին ֆիլմի օրինակով մշակված ուսումնամեթոդական ձեռնարկը այսօր հաջողությամբ կիրառվում է դպրոցներում և սփյուռքի կրթօջախներում պատմության, հայ գրականության և ռազմագիտության ուսուցիչների կողմից։ Ձեռնարկը մշակվել է Տավուշի 11 մենթոր ուսուցիչների և ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի համատեղ ջանքերով։  

Նախորդ երկու ֆիլմերը հասանելի են հանրությանը ռեժիսոր Վահե Սուքիասյանի և ԱրարատԲանկի պաշտոնական «Յութուբ» սոցիալական հարթակներում։ Երրորդ ֆիլմը ցուցադրությունից հետո ևս բաց տարբերակով կտեղադրվի Բանկի պաշտոնական «Յութուբ» սոցիալական հարթակում։