Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

Կաղոթենք, որ Աստված հեռու պահի Հալեպի հայությանն ամեն տեսակ վտանգներից․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսը սիրո և զորակցության պատգամ է ուղղել հալեպահայությանը: Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից: 

Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ Հալեպը կրկին տագնապի մեջ է: Նա ընդգծել է, որ անցնող տասնամյակների ընթացքում տարբեր տագնապներ են հարվածել Միջին Արևելքի մշակութային, կրոնական և ազգերի համակեցության պատմական քաղաքը, և  Հալեպի հայերը ևս կրել են այդ ամենի ծանր հետևանքները:

«Հայ ժողովրդի պատմության գլխավոր էջերում միշտ կենտրոնական ներկայություն է ունեցել Հալեպը՝ տնտեսական, մշակութային, կրոնական և ազգային իմաստով: Իր եկեղեցիներով, մշակութային, կրթական ու ընկերային կենտրոններով և իր հայաշունչ մթնոլորտով Հալեպը ճառագող ներկայություն է ունեցել հատկապես սփյուռքի հայության կյանքում: Ղեկավարներ, ուսուցիչներ, մտավորականներ, հոգևորականներ ու հասարակական գործիչներ Լիբանանից սկսած մինչև Երևան, եվրոպական երկրներից սկսած մինչև Ատլանտյան օվկիանոսի ափերը խոր արմատներ ունեն Հալեպում»,-նշել է  Արամ Ա կաթողիկոսը:

Նա ընդգծել է, որ այսօր տագնապի մեջ գտնվող Հալեպի հայությունը միայնակ չէ, և բոլորը հալեպահայության կողքին են աղոթքի, սիրո, զորակցության միջոցով: Կաթողիկոսի խոսքով՝ Հալեպը հայ ժողովրդի համար անցյալ չէ՝ իր փառքի օրերով, իր կարևոր իրագործումներով ու առանցքային դերակատարությամբ. Հալեպը միշտ պիտի մնա ներկա ու նաև՝ ապագա:

«Ազգի հզորության աղբյուրն իր հավաքական հավատքն է, տագնապներին դիմագրավելու իր հավաքական կամքն է, ապագան կերտելու հավաքական հույսն է: Այսպե՛ս էի հավատում Հալեպի հայությանը: Մենք այսպես տեսանք ու վկայեցինք, երբ շուրջ տասը տարի առաջ տագնապի օրերին այցելեցինք Հալեպ ու մեր ժողովրդի կողքին կանգնեցինք: Այսպես տեսանք ու վկայեցինք, երբ երկրաշարժի օրերին մեր ժողովրդի զավակների հետ քայլեցինք Հալեպի հայաշատ փողոցներում: Հուսահատությունն ու անորոշությունը հեռու են Հալեպի հայության կյանքից: Մենք միշտ եղել ենք ու պիտի մնանք Սիրիայի կողքին: Մենք չենք մոռանա, որ Հայոց ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի զավակներին ընդունող առաջին երկիրը Սիրիան էր, հետևաբար մեր ժողովրդի կապվածությունը Սիրիայի հետ պետք է ամուր մնա»,-շեշտել է Արամ Ա կաթողիկոսը:

Նա իր բարձր գնահատանքն է հայտնել Առաջնորդ Սրբազանին և ազգային իշխանությանը, հայկական համայնքի բարօրությանը լծված բոլոր կազմակերպություններին, ժողովրդի առօրյա կարիքները հոգացող երիտասարդներին, որոնք գիշեր ու ցերեկ մեծ նվիրումով ծառայում են հայ ժողովրդին:

«Ջերմորեն ողջունում ենք այս տագնապը միասնական ոգով ու ճիգով դիմագրավելու Հալեպի հայության ամուր կամքը: Կաղոթենք, որ Աստված հեռու պահի Հալեպի հայությանն ամեն տեսակ վտանգներից: Թող սերն ու խաղաղությունը կամար կապեն Սիրիայի ժողովրդի կյանքի վերևում»,-եզրափակել է Արամ Ա կաթողիկոսը:

Նախորդ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել Իդլիբի և Հալեպի նահանգներում։ Նրանց հաջողվել է արագ վերահսկողության տակ առնել մի շարք բնակավայրեր, ինչպես նաև Հալեպը։ Հալեպի գրավումը Սիրիայի հակակառավարական ուժերի ամենամեծ հաջողությունն է վերջին տարիների ընթաքում։ 2016 թվականից ի վեր Սիրիայի կառավարությունը լիակատար վերահսկողության տակ էր վերցրել քաղաքը։ 

Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Իրանի աջակցությունը վայելող հարյուրավոր իրաքցի մարտիկներ անցել են Սիրիա, որպեսզի կառավարական ուժերին օգնեն գրոհայինների դեմ պայքարում։