Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Վիդեո

Կթանկանա գազը, հոսանքը, վառելիքը. ապագան մշուշոտ է. Նաիրի Սարգսյան

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ նվիրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ազատել և մտցնել ընդհանուր հարկման ռեժիմ։

Oրինագծերի փաթեթը խորհրարանում ներկայացնող Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքում այս փոփոխությունների արդյունքում բյուջե կմուտքագրվի 13 միլիարդ դրամ, իսկ շրջանառության հարկից ավելացված արժեքի հարկման դաշտ կտեղափոխվի 12.800 տնտեսվարող։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հեղինակ Նաիրի Սարգսյանն անդրադառնալով Հարկային օրենսգրքում պլանավորված փոփոխություններին ու դրանց հետևանքներին՝ նախ Ֆինանսների փոխնախարարին կոչ արեց հիշել՝ արդեն 6 տարի շարունակ իրենց կոչ են անում հարկել միկրոձեռնարկատերերին՝ առևտրականներին, ինչը ֆինանսների նախարարությունը համառորեն չի արել։

«Այդ նույն ֆինանսների նախարարին պետք է ասել՝ 6 տարի է, ասում ենք՝ տնաքանդություն է միկրոձեռնարկատերերին հարկերից ազատելու որոշումը. հարկե՛ք նրանց։ 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող առևտրականներին հարկերից ազատելը պետականակործան որոշում է, ուստի հիմա թող ասեն, թե որքա՞ն կորուստ է կրել պետական բյուջեն Երևանից դուրս գործող միկրոձեռնարկատերերին հարկերից ազատելու հետևանքով։ Նրանց չեն հարկել, որովհետև նրանք քանակապես ավելի շատ են, և ակնկալվում է, որ Փաշինյանն ընտրություններին պետք է ստանա նրանց ձայները, ինչը չի ստանա այդ 12.800՝ շրջանառության հարկով աշխատող տնտեսվարողից՝ մասնագիտական ծառայություններ մատուցողներից, որովհետև վերջիններիս կրթական ցենզն է այլ, պատկերացումը, նրանց ձայները երբեք էլ Փաշինյանինը չեն եղել։ Սա է պատճառը, որ այս իշխանությունը միկրոձեռնարկատեր առևտրականների ձայները կորցնելուց վախենալով՝ նրանց չի հարկել»,- ասաց Սարգսյանը։

Վերջինիս խոսքով՝ Կառավարության առաջարկած Հարկային օրենսգրքի փոփոխություններով՝ իրականում ունենալու ենք ոչ թե բյուջեում հարկային հավաքագրումների աճ, այլ հակառակը՝ ծառայություններ մատուցողները կանցնեն ստվերային դաշտ՝ միաժամանակ այդ ծառայությունները կդառնան շարքային քաղաքացիների համար անհասանելի՝ թանկ վարձավճարների պատճառով։

Խոսելով նման քայլի գնալու Կառավարության իրական դրդապատճառների մասին՝ Նաիրի Սարգսյանն այն պայմանավորեց բյուջեի եկամտային մասը չհավաքագրելու խնդրով, ինչից դրդված Կառավարությունն ավելացնում է մարդկանց հարկային բեռը, ավելին՝ կգնան նաև թանկացումների՝ ավելի շատ հարկեր գեներացնելու նպատակադրումով։

«Կթանկացնեն գազը, հոսանքը, վառելիքը. սպասվում է այլ ապրանքների գնաճ ևս»,- ասաց Նաիրի Սարգսյանը՝ Փաշինյանի խոստացած ապագան որակելով մշուշոտ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։