Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

Reuters-ը պատմել է խաղաղության 3 ծրագրի մասին, որ առաջարկվել են Թրամփին և ենթադրում են Ուկրաինայի կողմից զիջումներ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի ձևավորել կենտրոնացված աշխատանքային խումբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու պլան մշակելու համար, սակայն առանձին խորհրդականներն առաջարկում են իրենց տարբերակները, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով դրանցից երեքը։

Առաջիններից որ ուսումնասիրվում է, պաշտոնաթող գեներալ Քիթ Քելլոգի առաջարկած պլանն է: Թրամփը Քելլոգին նշանակել է Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց։ Քելլոգի գաղափարն է ստիպել Ուկրաինային և Ռուսաստանին վերսկսել բանակցությունները՝ որպես լծակ օգտագործելով ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինայի զինված ուժերին։

Միևնույն ժամանակ ենթադրվում է, որ բանակցությունների սկզբնական փուլում կլինի ռազմաճակատի երկայնքով ռազմական գործողությունների սառեցում և մի քանի տարի Ուկրաինային ՆԱՏՕ չընդունելու պարտավորություն։

Մեկ այլ տարբերակ մշակվել է ապագա փոխնախագահ Ջեյ Վենսի կողմից: Մանրամասները չեն հստակեցվել, սակայն նա հրապարակավ առաջարկել է հետևյալը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմաճակատի երկայնքով ապառազմականացված գոտու ստեղծում, ինչպես նաև վերջինիս չեզոք կարգավիճակի պահպանման երաշխիքներ։

Մեկ այլ նախաձեռնության հեղինակ է Ռիչարդ Գրենելը, որը համարվում էր հատուկ բանագնացի թեկնածու։ Նա առաջարկել է որոշակի «ինքնավար գոտիներ» ստեղծել՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս և դեմ է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելուն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը խաղաղության բանակցությունները վերսկսելու պայման է համարում վերադարձը 1991 թվականի սահմաններին,  պնդել է, որ նախքան զինադադարը, Ուկրաինան պետք է ՆԱՏՕ-ից հրավեր ստանա։ Ուկրաինայի ԱԳՆ-ն մերժել է անվտանգության ցանկացած այլ երաշխիք։ Այդուհանդերձ, Ռուսաստանը բանակցությունների պայման է համարում Կիևի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալուց հրաժարվելը։