Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

Ռուսաստանը կրկին հիշել է Հռոմի ստատուտը

Ռուսաստանի ԱԳՆ-ն կրկին հիշել է Հռոմի ստատուտը։ ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել է, թե Հռոմի ստատուտի վավերացումն ուղիղ վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին։ «Հայաստանի՝ միջազգային քրեական դատարանին միանալու հետ կապված մեր դիրքորոշումը հայտնի է։ Հաագայում Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների ձերբակալելու օրդեր տալու ֆոնին Հռոմի ստատուտի վավերացումն ուղիղ վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արտգործնախարարության խոսնակը։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ այդ վնասը ոչ միայն խորհրդանշական է, այլև գործնական։

Պատճառը, որ ռուսական ԱԳՆ-ն նորից հիշել է ստատուտի մասին, Արարատ Միրզոյանի այցն է Հաագա, որտեղ նա ելույթ է ունեցել, հանդիպել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի հետ։

Երևանը Հռոմի ստատուտը վավերացրել էր անցած տարի, իսկ այս փետրվարից պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանին։ Հռոմի ստատուտին միանալու քայլը հավելյալ լարվածություն էր առաջացրել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում, քանի որ հենց այս դատարանն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվել։ Այժմ, թերևս, պաշտոնական Երևանն իր հակառուսական քաղաքականությունը թաքցնելու կարիք չունի, և Ռուսաստանից հնչող քննադատությունները գնալով ավելի են կոշտանալու։ 

Լիանա Թառոյան