Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

Փաշինյանի ռուսամետությունն ավարտվեց

Վերջին շաբաթներին թե՛ հայ, թե՛ օտարերկրյա փորձագետները տարօրինակ դրսևորումներ էին նկատել վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության մեջ։ Մասնավորապես, արձանագրվում էր, որ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու Փաշինյանի քայլերին հանկարծակի փոխարինել է բուռն սերը Ռուսաստանի նկատմամբ։ Շատերը նաև կարծիք էին հայտնում, որ այս ընդգծված ռուսասիրությունը երկար ձգվել չի կարող, ինչ-որ պահի Արևմուտքը Փաշինյանին ցույց կտա իր տեղը՝ հրահանգելով զբաղվել իրեն վերապահված միակ գործառույթով՝ հակառուսական տրամադրություններ բորբոքելով։

Երեկ խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանին Փաշինյանին հաջողվեց, իհարկե, կուսակիցներին նախապես տրված հարցադրումներով, լիուլի արտահայտել իր սերն առ Արևմուտք, նոր քարեր նետել հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ։ Արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին, թե ՀԱՊԿ դռները բաց են Հայաստանի առջև, Փաշինյանն ասել է. «Ըստ էության, մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, և իրենք ինչ ուզում են թող որոշեն»։ Ավելին, ըստ Փաշինյանի, անդառնալիության կետն արդեն անցել են։

Անդրադառնալով ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանին մասնակցության սառեցմանը, վարչապետը հայտարարեց՝ Հայաստանն ինքն իրեն արդեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս, և կազմակերպությունում ինչ ուզում են թող որոշեն. - «Այդ թվում էս իրադրությունների տարբերությունը և դրա արդեն հրապարակային փոխադարձ արտահայտումն արդեն ավելի ու ավելի դժվար, եթե չասենք՝ անհնար է դարձնում Հայաստանի Հանրապետության վերադարձը ՀԱՊԿ, և ես կարծում եմ, որ մենք էդտեղ անդառնալիության կետն ըստ էության անցել ենք»:

Մեկ այլ դրվագով էլ նա հայտարարել է, թե աննպատակահարմար է համարել ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում: «Կարող եմ ասել՝ ինչու: Որովհետև ցավոք, ձեզ հայտնի հանգամանքների բերումով ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ ցանկալի են Հայաստանի համար»,-ասել է նա:

Փաստացի, այս հայտարարություններով, Նիկոլ Փաշինյանը կրկին մեսիջ է ուղարկում Արևմուտք, որ անմռունչ կատարում է բոլոր հանձնարարությունները, և հարկավոր չէ դիպչել իրեն։ 

Անուշ Էլբակյան