Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Հասարակություն

ԲՐԻՔՍ-ում Հայաստանի համագործակցության հնարավորություններն ու առավելությունները

Հայաստանի Հանրապետության համար այս փուլում ամենաառանցքային մարտահրավերը երկրի անվտանգության ապահովումն է:Սակայն վերջինիս ապահովումը պայմանավորված է ինչպես սեփական տնտեսության զարգացման տեմպերից և որակից, այնպես էլ տարածաշրջանում և դրանից դուրս հզոր երկրների հետ շփումների և համագործակցության մակարդակից:

Այդ առումով ընդլայնվող ԲՐԻՔՍ-ի հետ ամենասերտ շփումները և ինտեգրումը այլընտրանք չունի,թեպետ և անզեն աչքով կարելի է արձանագրել,որ այդ կազմակերպության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի ներկայությունն արդեն ամեն ինչ ասում է:

Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ ԲՐԻՔՍ անդամ պետությունների բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության մոտ 60 տոկոսը: Հարցը ոչ միայն այդ երկրների բնակչության թվաքանակի մեջ է, այլև այդ երկրների հետ ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության։

Սերտ համագործակցությունն այդ կազմակերպության հետ ապահովելու են մեծ շուկաներ, ինչպես նաև լոգիստիկ հնարավորություններ: Ընդհանրապես ժամանակակից աշխարհում որքան էլ տարբեր խոշոր տնտեսություն ունեցող երկրները արտադրեն ապրանքների և ծառայությունների մեծաքանակ տեսականի, միևնույն է շուկաներում ազդեցություն ունեն որակյալ և նորարարական արտադրատեսակները: Ակնհայտ է նաև, այն որ բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների տեսակարար կշռի ավելացումը մեր երկրի արտահանման ծավալում ինքնին լուծում է լոգիստիկ խնդիրը։

Արագ փոփոխվող աշխարհում, շատ արագ փոփոխվում է նաև ձեռնարկությունների և մարդկանց պահանջարկը և դրանց կառուցվածքը: Ուստի ՀՀ-ն հրարավորություն ունի այդ կազմակերպության շրջանակներում մասնագիտանալու նորարարական և որակյալ մի շարք ապրանքատեսակների ուղղությամբ: Դա վերաբերվում է ինչպես բարձր տեխնոլոգիական արտադրանքին, այնպես էլ ավանդական գյուղատնտեսական մշակող արտադրություններին: Քաղաքատնտեսական առումով ՀՀ-ի նման պետության համար շատ կարևոր է աշխարհի հզորների շրջանակում ուղղակի ներկայությունը և համապատասխան հարաբերությունների ձևավորումը: Միաժամանակ ներկա փուլում ՀՀ-ի հետ առևտրաշրջանառության ծավալով առաջին տեղում է ՌԴ-ն, հաշվի առնենք ՌԴ-ում ապրող շուրջ 2,5 մլն մեր հայրենակիցների ներկայությունը։ Երկրորդ տեղը Եվրոմիությունը զիջել է Միացյալ Արաբական Էմիրություններին: Իսկ 4-րդ և 5-րդ տեղերում են Չինաստանն ու Իրանը: Բարձր է Հնդկաստանի հետ աճի տեմպերը:

Այսպիսով տեսնում ենք ,որ առաջին հնգյակում չորս պետությունները ԲՐԻՔՍ անդամներն են և սա իրականությունն է, որի հետ պետք է հաշվի նստել:

Այսպիսով տնտեսական իրողությունները պետք է թելադրեն նաև քաղաքական կողմնորոշումները, ի շահ մեր պետության և նաև պետության անվտանգության ապահովման: Վերոնշյալ հանգամանքը առավել դյուրին կդարձնի նաև լոգիստիկ, հատկապես տրանսպորտային ուղիների անխափան շահագործումը,քանի որ այդ պարագայում ՀՀ-ն կգտնվի գործընկեր պետությունների շահերի տեսադաշտում:
Հասկանալի է, որ ԲՐԻՔՍ-ի հետ սերտ համագործակցությունը ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով նոր ճարտարապետություն է ձևավորում ինչպես աշխարհում այնպես էլ մեր տարածաշրջանում: Չի կարելի չնշել նաև Ադրբեջանի և Թուրքիայի՝ ԲՐԻՔՍ-ին անդամակցելու հավակնությունները։

ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների աշխարհագրությունը ակնհայտ է դարձնում նաև, որ ՀՀ արտաճանման 80%-ից ավելին կարող է հասցեագրվել հենց ԲՐԻՔՍ-ի քարտեզի շրջանակում։

Ներկայումս խստորնեն կրճատվել է ՌԴ-ից դեպի Հոնկոնգ և Արաբական Էմիրություններ ոսկու և ադամանդի վերաարտաահանման ծավալները, ուստի ՀՀ-ն պետք է ներտնտեսական դաշտում վարի ներդրումային միջավայրի կտրուկ բարելավման քաղաքականություն: Այդ առումով ստեղծված բացը կարող է հենց լրացվել ԲՐԻՔՍ անդամ երկրների հետ համագործակցության խորացմամբ։

Միաժամանակ ԲՐԻՔՍ-ի հետ համագործակցությունը չպետք է հակադրել ԵՄ-ի հետ մեր կողմից բալանսավորված քաղաքականության զարգացմանը։Դա հնարավոր է,եթե կա կամք և ցանկություն և այդ պարագայում չպետք է լինի խտրական վերաբերմունք:

Միքայել Մելքումյան
Շաքե Իսայան

Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք