ԶՊՄԿ-ն ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական հաշվետվությունը
ԶՊՄԿ-ն ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական, անընդմեջ 3-րդ հաշվետվությունը, որն ամփոփում է նախորդ՝ 2023 թվականի գործունեությունը, ընդգրկում է ընթացիկ տարվա որոշ տվյալներ, ինչպես նաեւ տեղեկատվություն՝ առաջիկա տարիների թիրախների եւ անելիքների վերաբերյալ։
Ներկայացվեցին նաև սոցիոլոգիական հարցումների, սոցիալ-տնտեսական հետազոտությունների արդյունքներ:
Հայաստանի Հանրապետությունում հարցվածների մեծամասնությունը՝ 77%-ը, կարծում է, որ կարելի է ունենալ միաժամանակ և՛ հանքարդյունաբերություն, և՛ մաքուր բնություն ու զարգացած տնտեսություն։
Սյունիքի մարզում հարցվածների մեծամասնությունը՝ 69․8%-ը նույնպես այդ կարծիքին են, ընդ որում այս միտքը հիմնականում ընդունելի են համարել 31-45 տարեկան, բարձրագույն կրթություն ունեցող, քաղաքաբնակ հարցվողները։
Սոցիալ-տնտեսական վերլուծության համաձայն, Հայաստանի արդյունաբերության ավելի քան մեկ քառորդը հիմնված է հանքագործության վրա։ Սյունիքը, որտեղ գործում է ԶՊՄԿ-ն՝ ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերությունը, Հայաստանի ամենահարուստ մարզն է, որն իր փոքր բնակչությամբ ապահովում է մեծ տնտեսական արդյունք։
Աղքատության միջին ցուցանիշը հանրապետության մասշտաբով կազմում է 23%, դա այն դեպքում, որ ամենաբարձր մակարդակը արձանագրվել է Շիրակի մարզում՝ 43,1%, իսկ Սյունիքի մարզի աղքատության ցուցանիշն ամենացածրն է՝ 7%։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է