Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

Սիրիան ընկավ, իսկ Թուրքիան սպառնում է Հայաստանին

Սիրիայում 53 տարվա ղեկավարումից հետո ընկավ Ասադների դինաստիան: Բաշար Ասադը, ըստ վերջին տվյալների, փախել է Դամասկոսից, ընտանիքի հետ հանգրվանել Ռուսաստանում։ Մոսկվան նրանց ապաստան է տրամադրել։ Մինչ տարբեր փորձագետներ նշում են, որ Սիրիայում իշխանության անկումը լրջագույն հարված էր Մոսկվայի և Իրանի շահերին, փաստ է՝ ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը չաջակցեցին իրենց դաշնակից Ասադին, թույլ տվեցին, որ նա տապալվի։ Իսկ միջազգային հարաբերություններում ոչինչ հենց այնպես չի լինում, սովորաբար նման փոփոխություններին խոշոր առևտուր է նախորդած լինում։

Ռուսաստանը, ըստ արաբական և թուրքական աղբյուրների, դիմել է Թուրքիային՝ Սիրիայի տարածքից իր ռազմակայանները դուրս բերելու հարցում աջակցության համար։ Փաստացի, Մոսկվան լքում է Մերձավոր Արևելքը՝ դրա դիմաց, ըստ ամենայնի, զիջումներ կորզելով ուկրաինական ուղղությամբ։

Շատ են դիտարկումները, որ Սիրիան վերջինը չի լինելու, Թուրքիան նաև իր տարածաշրջանային ազդեցությունը ավելացնելու համար կարիք ունի տարածվելու դեպի արևելք։ Բնավ զարմանալի չէ, որ Սիրիայի նվաճումից հետո թուրքական իշխանությունները կրկին սկսել են խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը Բաքվում հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է։ «Այդ միջանցքը խաղաղության, բարգավաճման և զարգացման ճանապարհ է տարածաշրջանի երկրների համար՝ Ադրբեջանի և Հայաստանի, այդ թվում՝ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համար։ Միաժամանակ այն կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար։ Հուսով ենք, որ Հայաստանը չի անսա երրորդ կողմերից եկող կեղծ լուրերին և կյանքի կկոչի խաղաղության և զարգացման ծրագիրը», - ասել է Թուրքիայի իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչը` հավելելով․ - «Զանգեզուրի միջանցքի աշխատանքներն ադրբեջանական կողմից ավարտվել են, Հայաստանի սահմաններին մնում են աշխատանքներ, որոնք անհրաժեշտ է ավարտին հասցվեն։ Հուսով ենք, որ մոտ ապագայում կիրականացվի»։

Օքթայը նաև հայտարարել է, թե Անկարան աջակցում և միանում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին: Փաստացի, թուրք բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությունը բացահայտ սպառնալիք է Հայաստանին։ 

Էլլա Գասպարյան