Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Հասարակություն

Կայուն զարգացում, հաշվետվողականություն, պատասխանատվություն՝ ԶՊՄԿ-ի թիրախներն ու անելիքները

Հայաստանում հնարավոր է ունենալ և՛ հանքարդյունաբերություն, և՛ մաքուր բնություն, և՛ զարգացած տնտեսություն։ «Բրեվիս» ընկերության իրականացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն՝ նման կարծիք է հայտնել հարցվածների մեծամասնությունը՝ 77 տոկոսը։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ կազմակերպված հերթական միջոցառման ժամանակ ներկայացվեցին ոչ միայն այս ծավալուն սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, այլև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց  իր կայուն զարգացման հերթական, անընդմեջ 3-րդ հաշվետվությունը, որն ամփոփում է նախորդ՝ 2023 թվականի գործունեությունը, ընդգրկում է ընթացիկ տարվա որոշ տվյալներ, ինչպես նաև տեղեկատվություն առաջիկա տարիների թիրախների և անելիքների վերաբերյալ։

 

Մինչ անելիքներին ու թիրախներին անդրադառնալը, ներկայացվեց նախորդ՝ 2023 թվականի գործունեությունը, այնուհետև ընթերցվեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը։

Իր ուղերձում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն հպարտությամբ արձանագրել է, որ ԶՊՄԿ-ն այսօր ներկայացնում է իր՝ 3-րդ անընդմեջ զեկույցը։

«Այս ճանապարհը մեր թիմի գիտակցված ընտրությունն է այն պահից, երբ մենք ստանձնել ենք ԶՊՄԿ կառավարումը։ Մենք ձգտում ենք այն դարձնել կայուն զարգացման, հաշվետվողականության առումով պատասխանատու հանքնարդյունաբերության համայնքի մաս։ Մեր կայուն զարգացման ռազմավարությունը ներառում է ընդհանուր չափորոշիչների աստիճանական ներդրում բոլոր ոլորտներում՝ բնապահպանական, սոցիալական և կառավարչական։ Մենք գիտակցում ենք, որ սա կարճաժամկետ ժամանակահատվածում իրականացվելիք խնդիր չէ  միջազգային լավագույն չափանիշների ներդրումը գործընթաց է, որը պահանջում է հետևողական և քրտնաջան աշխատանք: Եվ դա այն է, ինչին մենք ձգտում ենք հասնել կայուն կառավարման մեր հետևողական քաղաքականությամբ»,- իր ուղերձում նշել է  ԶՊՄԿ գլխավոր տնօրենը։

Միջոցառման ներկաներին կայուն զարգացման հաշվետվությունը ներկայացրեց ԶՊՄԿ Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը` ընդգծելով՝ զեկույցը պատրաստվել է GRI-ի Կայուն զարգացման ոլորտում հաշվետվողականության ստանդարտների և Կայուն զարգացման ոլորտում հաշվառման չափանիշների խորհրդի (SASB) կայուն զարգացման մասին հրապարակման սկզբունքներին և մոտեցումներին համապատասխան։

Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի ու ընկերության հարակից համայնքների տնտեսական և սոցիալական կյանքում ընկերության ներդրումը և մանրամասնում նրա գործունեության բնապահպանական և սոցիալական բաղադրիչները։

Արմեն Ստեփանյանը շեշտում է՝ 20 տարուց ավելի պատասխանատու կազմակերպություններն ամբողջ աշխարհում հաշվետու են լինում շահագրգիռ կողմերին։

Հայաստանում բացառիկ են այն ընկերությունները, որոնք կայուն զարգացման հաշվետվություն են ներկայացնում, ԶՄՊԿ-ն այն եզակիների է, որ արդեն երրորդ տարին անընդմեջ ներկայացնում է այդ հաշվետվությունը՝ տարիների ընթացքում գրանցելով առաջընթաց։

«Առաջընթաց է գրանցվել աշխատանքի անվտանգության և առողջության ոլորտներում, ներդրվել են աշխատավայրում անվտանգության և առողջության պահպանման մակարդակի բարձրացմանն ուղղված նոր ընթացակարգեր՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան»,- նշում  է Արմեն Ստեփանյանը և հավելում՝ ԶՊՄԿ-ի առաջնահերթությունները շատ են։

Նրա խոսքով՝ ընկերության կառավարման ընթացակարգերում ավելացել են նոր կանոնակարգեր ու քաղաքականություններ՝ վարվեցողության կանոններից մինչև սոցիալական, առողջության և անվտանգության, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների ոլորտներին առնչվող։

«Նորացված ընթացակարգեր և քաղաքականություններ են մշակվել նաև բնապահպանական, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կառավարման ոլորտներում։ Գնումների ընթացակարգերում ևս ներդրվում է միջազգային առաջատար փորձը՝ արդյունավետությունը և հաշվետվողականությունը բարձրացնելու նպատակով»,- ասում է Արմեն Ստեփանյանը։

«Բրեվիս» ընկերության իրականացրած սոցիոլոգիական հետազոտության համաձայն՝ Սյունիքում հարցվածների մեծամասնությունը՝ 88.4%-ը, կարծում է, որ, եթե մարզում չլինի հանքարդյունաբերությունը, ապա բնակչության արտագաղթը զգալիորեն կաճի։

Նաև՝ հարցվողների 46.1%-ի կարծիքով, ըստ անհրաժեշտության, պետք է ընդլայնել հանքարդյունաբերությունը, իսկ 35.4%-ը կարծում է՝ հանքարդյունաբերության ծավալը պետք է պահպանել՝ ինչպես կա։

Հարցվողների 78.15%-ը դրական է գնահատել հանքարդյունաբերության ազդեցությունը մարզի տնտեսական վիճակի վրա։

Մարզում հանքարդյունաբերական ընկերությունների գործունեությամբ հետաքրքրված է հարցվածների 57.4%-ը․ ընդ որում` հետաքրքրվածությունն ավելի մեծ է արական սեռի, 31-45 տարեկան, բարձրագույն կրթություն ունեցող, քաղաքաբնակ և բարձր եկամուտ ունեցող հարցվողների շրջանում։

 

Հարցվողների 75%-ը վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ լսել է որևէ հանքարդյունաբերական ընկերության կողմից կատարած բարեգործական կամ սոցիալական ծրագրի մասին։ Ավելի շատ տեղեկացված են իգական սեռի, 61 և ավել տարիքի, միջնակարգ և ցածր կրթություն ունեցող, գյուղաբնակ և ցածր եկամուտ ունեցող հարցվածները։ Իսկ ընդհանրապես չի լսել հարցվածների 25%-ը։