Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի կառավարության ռազմավարական գերակայությունն է. Մհեր Գրիգորյան
Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի կառավարության ռազմավարական գերակայությունն է, որի ամենակարևոր բաղադրիչներից է իրազեկվածության բարձրացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամաբ՝ այս մասին ընդգծեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» մեկամսյա համապետական արշավի և դրա շրջանակներում կազմակերպված «Կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները» համաժողովին, որը կազմակերպվել է Կոռուպցիայի կանխարգելման միջազգային օրվա առթիվ:
«Կառավարությունը բազմիցս և ամենաբարձր մակարդակով ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր ռազմավարական գերակայությունն է:Մենք հավատարիմ ենք կառավարության ծրագրում սահմանված այն դրույթին, ըստ որի՝ կառավարությունը վճռական է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ անզիջում պայքար մղելու կոռուպցիայի դեմ՝վերջնականապես արմատախիլ անելով կոռուպցիոն բոլոր դրսևորումները:
2018 թվականից ի վեր՝ ՀՀ կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման և դրա զարգացման ուղղությամբ: Մենք գիտակցում ենք, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է իրականացնել միայն համակարգված և կանոնակարգված ձևով: Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ կոռուպցիան խոչընդոտում է առանցքային բարեփոխումների իրականացմանը, ինչն էլ իր հերթին անուղղակիորեն ազդում է իրենց կյանքի որակի վրա»,-ասաց փոխվարչապետը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին