Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Քաղաքականություն

«Թրամփը պրոիսրայելական է, իսկ Իսրայելն ու Թուրքիան գործում են որպես դաշինք, մեզ համար դա շատ վատ է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ակնհայտ է, որ Սիրիան այլևս առաջվանը չի լինելու: Եթե անգամ աշխարհագրական քարտեզի վրա այն շարունակի գոյություն ունենալ, որպես պետություն՝ այն չի ներկայանալու արդեն աշխարհին ծանոթ քաղաքականությամբ: Ի՞նչ հետևանքների կհանգեցնի Սիրիայում Ասադի իշխանության տապալումն ամբողջ Մերձավոր Արևելքի համար: Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն ասում է՝ սա ուժերի ահռելի փոփոխություն է:
 
«70 ական թվականներից Սիրիան ուներ կառավարություն, դա Ասադների դինաստիան էր: Հիմա դա փոխվեց: Սա ահռելի հաղթանակ էր Թուրքիայի և Իսրայելի համար: Տեսնում ենք, որ նրանք գործում են միասին: Իսրայելն արդեն հարձակվել է Սիրիայի տարածքի, Գոլանի բարձունքների վրա, ռմբակոծում է Սիրիան: Նրանք դաշնակիցներ են: Այդ նույն դաշինքը՝ Իսրայել, Թուրքիա, Ադրբեջան, գործեց հայերի, Ղարաբաղի դեմ: Այդ դաշինքը մեզ տարավ պարտության այնտեղ, հիմա նույն բանն անում են Սիրիայում: Շատ վտանգավոր հետևանքներ կարող են լինել Սիրիայի համար՝ քաղաքացիական պատերազմ, այդ զինված խմբերի միջև կարող են կռիվներ սկսվել: Հետաքրքիր է, որ նախկին ահաբեկիչները՝ «ԱլՔաիդայի» և «Հայաթ Թահրիր ալՇամի» մասնակիցները, դարձան դեմոկրատական Արևմուտքի դաշնակից, այսինքն՝ դարձան դեմոկրատական ահաբեկիչներ: Սա մեծ պարտություն է Ռուսաստանի և Իրանի համար: Զարմանալի է, թե մեր ռուս ընկերներն ինչպես են իրենց որոշումները կայացնում արտաքին քաղաքականության վերաբերյալ», - «Փաստի» հետ զրույցում ասում է Խաչիկյանը:
 
Սիրիայում տեղի ունեցածից հետո շատ է խոսվում աշխարհում Թուրքիայի դերի մեծացման և Ռուսաստանի ու Իրանի դերի ու հեղինակության նվազման մասին: Նույն համատեքստում մեր զրուցակիցը նշում է՝ պետք է անհանգստանանք այն մասին, թե սա ինչ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի և Հայաստանի վրա: «Թուրքիայի որոշ ներկայացուցիչներ ասում են, որ հաջորդը Հայաստանն է, հաջորդը «Զանգեզուրի միջանցքն» է... Մենք դրա մասին պետք է մտածենք, ոչ թե Նոր տարվա բդի մասին»,հավելում է նա: Փորձագիտական հանրույթը ոչ մեկ անգամ է խոսել այն մասին, որ, նախքան Թրամփի երդմնակալության արարողությունը, երկամսյա «հնարավորությունների պատուհան» է ընձեռվելու շատերին՝ իրենց հարցերը լուծելու տարբեր թեժ կետերում, ինչի ականատեսն ենք, կարծես թե, լինում վերջին օրերին: Մյուս կողմից՝ ասվում է, որ հունվարի 20ից հետո էական փոփոխություններ կլինեն աշխարհում, երբ Թրամփն արդեն իսկ պաշտոնապես դառնա ԱՄՆ նախագահ:
 
«Նման բան չի լինի դրական առումով: Ավելի վատ կլինի, քանի որ Թրամփը բացարձակ պրոիսրայելական է, իսկ Իսրայելն ու Թուրքիան գործում են որպես դաշինք: Դա լինելու է մեզ համար էլ ավելի վատ: Թրամփն ամեն ձևով կփորձի Իրանի դեմ պատերազմ սկսել, իսկ Թուրքիան իր գինը կվերցնի: Այդ գինը լինելու ենք մենք: Հայաստանում «Զանգեզուրի միջանցքը» կպահանջեն, Հայաստանի մեծ մասը կպահանջեն, գուցե նաև ամբողջ Հայաստանը պահանջեն՝ Իսրայելին Իրանի դեմ իրենց օգնության դիմաց: Որևէ լավ բան չի լինի, պրոհայկական միտումներ չկան, սուտ խոսող, «բեսեդկայի» փորձագետներին մի լսեք, նրանք բացարձակ պատկերացում չունեն, թե ինչ են ասում: Վաշինգտոնի հետ իմ կոնտակտներն ասում են՝ Թրամփը բացարձակ որևէ հետաքրքրություն չունի Հայաստանում», - ընդգծում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտորը:
 
Հայաստանի իշխանությունները բացարձակ անհոգություն են դրսևորում մի իրավիճակում, երբ մեր երկրի շուրջ և աշխարհում նման գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում: Ի՞նչ պետք է անել այս վտանգներով լի ժամանակաշրջանում նվազագույն վնասներ կրելու համար: «Նախ՝ պետք է խելագարներին դուրս հանենք մեր կառավարությունից կամ խնդրենք, որ նրանք գնան, զբաղվեն ֆոտոսեսիաներով, ձվածեղ սարքելով և հեծանիվ քշելով: Թող էլի զբաղվեն, բայց մեզ հնարավորություն տան իրական փորձագետների խումբ հավաքել, որը մեր խելագար ղեկավարության տեղը որոշումներ կկայացնի: Պետք է դաշնակիցներ գտնենք, զինվենք: Կարող է պատահել, որ հաջորդը լինենք մենք», - եզրափակում է Արթուր Խաչիկյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում