«Wizz Air»-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում, ուղևորները Թբիլիսիում են. ե՞րբ կժամանեն Երևան
«Wizz Air» ավիաընկերության՝ Լառնակայից Երևան ժամանող ինքնաթիռը այսօր չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում՝ վատ տեսանելիության պատճառով:
MediaHub-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանից նշեցին, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում և դեռ այնտեղ է:
««Wizz Air» ավիաընկերության չվերթն առավոտյան մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանում, դրա համար վայրէջք էր կատարել Թբիլիսիի օդանավակայանում, որը պահեստային օդանավակայան է: Նույն եղանակի պատճառով այսօր «Flyone» ընկերության չվերթը դեպի Մոսկվա ևս ուշացել է»,– ասացին «Զվարթնոց» օդանավակայանից։
Հարցին, թե արդյո՞ք ինքնաթիռը Թբիլիսիից արդեն ժամանել է Երևան, մեզ փոխանցեցին՝ ոչ, ուղևորները դեռ Թբիլիսիում են։ Թե երբ չվերթը դեպի Երևան կիրականացվի, հայտնի չէ, սակայն այսօր չվերթ կա դեպի Լառնակա, այսինքն՝ ինքնաթիռը պետք է գա, որ վերադառնա Լառնակա։
Նշենք, որ ըստ օդանավակայանի կայքի, դեպի Լառնակա չվերթը նախատեսված է 23:05, այս պահին նշվում է, որ չվերթը ժամանակին է իրականացվելու:
«Զվարթնոց» օդանավակայանից նշեցին, որ «Wizz Air»–ն այստեղ չունի ներկայացուցչություն, և չեն կարող ասել, թե երբ վայրէջք կկատարի Երևանում այժմ Թբիլիսիում գտնվող ինքնաթիռը։
Մարիաննա Արամյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է