Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Հասարակություն

Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը

Ամերիաբանկի  դուստր ընկերության՝ Դիննոյի EventHub.am հարթակն ընդլայնում է գործունեության շրջանակը՝ այսուհետ ներկայանալով նաև միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծումով։ Հարթակում միաժամանակ հասանելի է 300-ից ավելի միջոցառում 10-ից ավելի անվանակարգում` համերգ, թատրոն, սթենդափ ներկայացում, մանկական ու սպորտային միջոցառումներ և այլն: 

Նշենք, որ Ամերիաբանկի քարտապաններին EventHub-ն առաջարկում է բազմաթիվ զեղչեր։ Այս պահին Ամերիաբանկի քարտերով վճարելու դեպքում հարթակի բոլոր միջոցառումների համար գործում է 5% քեշբեք, իսկ որոշ միջոցառումների դեպքում տրամադրվում է 15-25% զեղչ՝ պրոմոկոդով։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուկայում տոմսերի գնման՝ պարզ ինտերֆեյսով և ժամանակակից լուծումներով հագեցած հարթակի կարիք կա: Այդ նպատակով մեր առջև խնդիր ենք դրել ստեղծել տոմսերի վաճառքի այնպիսի հարթակ, որտեղ յուրաքանչյուր անձ՝ անկախ նախասիրությունից, կկարողանա պարզ ու արագ հոգալ իր ժամանցի հետ կապված հարցերը»,- ասում է Eventhub-ի պրոդուկտի պատասխանատու Էլլա Աղաբաբյանը: 

Գործունեության շուրջ 1 տարվա ընթացքում EventHub-ը հաջողությամբ համագործակցել է միջոցառումների 100-ից ավելի կազմակերպչի հետ` վաճառելով 500-ից ավելի միջոցառման տոմսեր: 

«Դրանց շարքում են այնպիսի մասշտաբային միջոցառումներ, ինչպիսին են Full Moon Fest-ը, Մարզահամերգային համալիրում կայացած տասնյակ համերգներ, ինչպես նաև տարվա ամենավաճառված սթենդափ ներկայացումներից Գարիկ Պապոյանի «Գիթարիոնը»,- ասում է Դիննոյի Բիզնեսի զարգացման ղեկավար Սամվել Բատիկյանը` հավելելով, որ միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ հարթակում հասանելի են նաև արտերկրում տեղի ունեցող համերգների տոմսեր։  

Eventhub-ը պարզեցնում է միջոցառումների կազմակերպումը և տոմսերի գնումը՝  կազմակերպիչներին տրամադրելով նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ, իսկ տոմսերի գնման փորձառությունը դարձնելով ավելի արագ, պարզ և ինտուիտիվ: Հարթակի միջոցով Ամերիաբանկը խթանում է Հայաստանում մշակութային և սպորտային միջոցառումների կազմակերպումն ու նպաստում առավել հասանելի դառնալուն։ Նախատեսվում է, որ հաջորդ տարվա ընթացքում Eventhub-ը հասանելի կլինի նաև Ամերիաբանկի MyAmeria հավելվածում՝ համալրվելով առավել ժամանակակից լուծումներով ու առաջարկելով բազմաթիվ արտոնություններ Բանկի հաճախորդներին: