Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Հասարակություն

Սյունիքում աղքատության մակարդակը ամենացածրն է

Անցյալ շաբաթ ԶՊՄԿ Կայուն զարգացման հաշվետվության հրապարակման միջոցառման ընթացքում հրապարակվեց նաև հանքարդյունաբերությանը վերաբերող երկու կարևոր հետազոտության արդյունքներ։

Երկու հետզոտություններից առավել ուշագրավ հատվածները ներկայացնում ենք ստորև։

Այսպես՝ «ModexAdvisory» ընկերության «Հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսության մեջ. Սյունիքի մարզի և ԶՊՄԿ ֆենոմենը» սոցիալ-տնտեսական վերլուծության համաձայն՝ Հայաստանի արդյունաբերության ավելի քան մեկ քառորդը հիմնված է հանքարդյունաբերության ոլորտի վրա։ Հատկանշական է, որ համեմատաբար փոքր բնակչությամբ Սյունիքի մարզն ապահովում է զգալի տնտեսական արդյունքներ։

Հետազոտության մեջ նշվում է, որ Սյունիքը, որտեղ գործում է ՀՀ խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը (ԶՊՄԿ), Երևանից հետո Հայաստանի ամենահարուստ մարզն է։ Այսպես՝ Հանրապետությունում աղքատության միջին մակարդակը 23 տոկոս է։ Աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի մարզում (43․1 տոկոս), մինչդեռ Սյունիքում այն ամենացածրն է՝ ընդամենը 7 տոկոս։ Սյունիքի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում նույնպես 7 տոկոս է, ինչը երկրորդ ցուցանիշն է մայրաքաղաքից հետո (62 տոկոս)։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Սյունիքը նույնպես երկրորդ տեղում է Երևանից հետո։

«ModexAdvisory» ընկերության վերլուծության ամբողջական տարբերակը հասանելի է կից հղումով։

Ուշագրավ են նաև «Breavis» ընկերության սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքները, որոնք իրականացվել են հեռախոսային հարցումների միջոցով ամբողջ հանրապետությունում, ինչպես նաև «դեմ առ դեմ» ​​հարցումներով Սյունիքի մարզում։

Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանում հարցվածների մեծամասնությունը՝ 77 տոկոսը, ինչպես նաև Սյունիքում հարցվածների մեծամասնությունը՝ 69․8 տոկոսը, կարծում են, որ կարելի է ունենալ և՛ հանքարդյունաբերություն, և՛ մաքուր բնություն, և՛ զարգացած տնտեսություն։

Սյունիքում հարցվածների մեծամասնությունը՝ 88․4 տոկոսը, կարծում է, որ, եթե մարզում չլինի հանքարդյունաբերությունը, ապա այդ տարածաշրջանից բնակչության արտագաղթը զգալիորեն կաճի։ Իսկ հարցվածների 46․1 տոկոսի կարծիքով՝ անհրաժեշտության դեպքում հանքարդյունաբերությունը պետք է ընդլայնվի։

Սյունիքում հարցվողների հիմնական մասը՝ 71․9 տոկոսը, հանքարդյունաբերության ազդեցությունն իրենց քաղաքի, գյուղի տնտեսական վիճակի վրա գնահատել է դրական, իսկ 78․15 տոկոսը դրական է գնահատել հանքարդյունաբերության ազդեցությունը մարզի տնտեսական վիճակի վրա։

«Բրեվիս»-ի ամբողջական ուսումնասիրությանը կարող եք ծանոթանալ կից հղումով։