Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ» Ի՞նչ պլաններ ունեն Արևմուտքն ու Փաշինյանը երկաթուղու առումով. «Փաստ» Իրավական դաշտում է ամեն ինչ․ Սամվել Կարապետյանի առաջադրումը հանգիստ չի տալիս իշխանությանը
Հասարակություն

Ֆինանսական Գրագիտության անվճար դասընթացը շարունակվում է

Ավելի քանի 200 մարդ արդեն ավարտել է Տեխնոլոգիական կրթություն հիմնադրամի և Armenian Code Academy-ի կողմից իրականացվող «Ֆինանսական գրագիտություն» անվճար դասընթացը, իսկ 550-ը ներկայումս ուսուցման փուլում են։

EasyPay ընկերության կողմից ֆինանսավորվող այս առցանց դասընթացը ֆինանսական հմտությունների զարգացման համապարփակ վերապատրաստման ծրագիր է։ Ծրագրի նպատակն է մասնակիցներին զինել ֆինանսական գրագիտության անհրաժեշտ գիտելիքներով, որոնք կօգնեն գրագետ կառավարել ֆինանսական միջոցները, պատկերացում կազմել ֆինանսական համակարգից, ինչպես նաև օգտվել էլեկտրոնային վճարային համակարգերից։

«Տեխնոլոգիական կրթություն հիմանդրամում մենք աշխատում ենք, որպեսզի որակյալ տեխնոլոգիական կրթությունը հասանելի դառնա, ինչպես նաև փորձում ենք զարգացնել  տեխնոլոգիական հարթակների միջոցով հայալեզու կրթական ծրագրերը։ Հաշվի առնելով ֆինանսական գրագիտության կարևորությունը շատ ուրախ ենք իրականացնել այս ծրագիրը Armenian Code Academy-ի և EasyPay-ի հետ համատեղ։» ասում է հիմնադրամի տնօրեն Լևոն Թադևոսյանը։

Դասընթացը նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց ֆինանսական գրագիտությունը՝ անկախ գիտելիքների մակարդակից։ Ընդհանուր դասընթացի տևողությունը 8-9 ժամ է, որն անցկացվում է առցանց վիդեոդասերի ձևաչափով։ Հարթակում տեղադրված են նախապես ձայնագրված վիդեոդասեր, որոնք հարկավոր է դրանք դիտել և կատարել համապատասխան առաջադրանքները։

«EasyPay-ում մենք անկեղծորեն հավատում ենք, որ ֆինանսական գիտելիքները կարող են փոխել կյանքեր։ ACA-ի հետ ֆինանսական գրագիտության դասընթացը կարևոր էր, որ լինի անվճար, որպեսզի ապահովենք հավասար հնարավորություններ բոլորի համար։ Այս պարզ տրամաբանությամբ հնարավոր է տրանսֆորմացնել մարդկանց գիտակցությունը և երկրի ապագան» ասում է EasyPay ընկերության մերքեթինգի ղեկավար Տիգրան Պարսեղյանը։

Ծրագիրը հիմա ևս շարունակվում է, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ գրանցման համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմում այստեղ։