Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
Դեկտեմբերի 13-ին, ժամը 09:24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Քաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Է․ Փ․, ծնված 1989 թ․) և «Mitsubishi» (վարորդ՝ Զ․ Վ․, ծնված 1952 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։44-ին, մարվել՝ 09։55-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Վ․-ն (ծնված 2005 թ․) և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
ԶՊՄԿ-ի աջակցությամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում աշխատում են բարձրակարգ մասնագետներ