Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Վիդեո

Երեկ տեղի ունեցավ «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության տարեվերջյան հանդիպումը, որին մասնակցում էր Գագիկ Ծառուկյանը. Տոնոյան

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

Երեկ տեղի ունեցավ «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության տարեվերջյան հանդիպումը, որին մասնակցում էր Գագիկ Ծառուկյանը։ Երեկոն շատ էմոցիոնալ ու հուզական էր, քանի որ ամբողջ ընթացքում օդում թևածում էր Արցախի շունչը, հնչում էր Արցախի բարբառը, միմյանց հանդիպած շուրջ 200 արցախցի երիտասարդները կիսվում էին հիշողություններով, վերապրում Արցախի իրենց կյանքի օրերը։ Անկեղծորեն պետք է ասեմ, որ անասելի հուզիչ էր տեսնել ու զգալ այն ապրումները, որոնցով ապրում էին արցախցի մեր երիտասարդները, սակայն երեկոյի դրվագներից մեկն իր հուզականությամբ գերազանցեց բոլորին։

Արցախցի Անահիտը, հուզմունքից դողացող ձայնով, իր հետ Արցախից բերված մի բուռ հողը, որով նպատակ ուներ իր հարսանիքի համար նախատեսված տարոսիկներ պատրաստել, որոշեց նվիրել Գագիկ Ծառուկյանին, որպես ամենաթանկ նվեր։ Գագիկ Ծառուկյանն էլ որոշեց, որ այդ հողի վրա իր տան բակում Արցախի երիտասարդների հետ ծառ է տնկելու ու հետո հենց մայր հողի հետ միախառնված հողով նաև Արցախում են ծառ տնկելու։ Դահլիճում չկար մի մարդ, ում աչքերը չէին խոնավացել այս երկխոսությունից, քանզի բոլորի սրտի թաքուն ու ոչ թաքուն երազանքը օրերից մի օր Արցախ վերադառնալն է, այնտեղ ամուսնանալն ու զավակներ ունենալն է։

Գագիկ Ծառուկյանը հենց այսօր իր խոստումն իրականություն է դարձնելու՝արցախցի երիտասարդների հետ իր տան բակում ծառ է տնկելու, որպես մեր միասնականության ու հավատի խորհրդանիշ, իսկ ստորև տեղադրված տեսանյութը հենց էմոցիոնալ այդ դրվագի մասին է։