Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Հասարակություն

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հովանավորությամբ հիմնանորոգվել է Երևանի N3 ՏՄԱԿ-ը

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հովանավորությամբ հիմնանորոգված Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնը նոր շունչ է ստացել։ 1956 թ-ին շահագործման հանձված շենքը մինչ այժմ լայնածավալ վերանորոգման չէր ենթարկվել։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը ՊՈԱԿ-ի ամբողջական վերանորոգման համար 45 միլիոն դրամ է տրամադրել։ Կենտրոնի հիմնական գործառույթն իր սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է։ Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում շենքում կատարվել են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, տեղադրվել են եվրոպական արտադրության ջերմամեկուսիչ դռներ ու պատուհաններ, կենտրոնի դահլիճը համալրվել է ամբողջական գույքով։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը որակյալ կրթությունը զարգացման առաջնահերթ նախապայմանն է համարում։

«Բադալյան եղբայրներ ընկերությունների խումբը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանում կրթության զարգացմանը, ամրապնդմանը և ուրախ է աջակցել կենտրոնի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներին։ Կարծում եմ, որ միջավայրն իրոք մեծ ազդեցություն ունի կրթության որակի վրա, հուսով ենք, որ սաները և մանկավարժները սիրով կայցելեն և հաճելի միջավայրում կկազմակերպեն ուսումնական գործընթացը», - նշել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը:

Մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Գոռ Մսրիկյանի խոսքով կենտրոնն ուսումնաօժանդակ դեր է տանում․

«Կենտրոնում ոչ թե սովորում են, այլ աջակցություն են ստանում այն երեխաները, որոնք ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, երեխաներ, որոնց հետ աշխատում են, անհատական պարապմունքներ են անցկացնում հատուկ մանկավարժները, լոգոպեդները, սոցիալական մանկավարժները նաև հոգեբանները։ Եվ այդ պարապունքների արդյունքում մենք կարողանում ենք երեխաների մոտ առկա որոշակի դժվարությունները կրթության մեջ շտկել, կանոնակարգել։ Իհարկե, չափազանց ուրախալի է, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը՝ հանձին Վահագն Բադալյանի, հանձ առավ այս կարևոր առաքելությունը՝ հիմնանորոգում կազմակերպելու և այստեղ աջակցություն ստացող երեխաների համար բարեկարգ միջավայր ապահովելու գործառույթը։ Նմանատիպ բարեգործական միջոցառումներն ի շահ և ի նպաստ երեխաների են։ Իհարկե, շատ կարևոր է նաև բարեկարգ աշխատանքային պայմաններ մեր 90-ից ավելի աշխատակիցների համար», - նշել է Գոռ Մսրիկյանը:

Կենտրոնի վերաբացման արարողությանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառման ընթացքում կենտրոնի տնօրեն Գոռ Մսրիկյանը շնորհակալագիր է հանձնել Վահագն Բադալյանին՝ բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու և կարևորագույն նշանակություն ունեցող հիմնանորոգման խնդրի լուծումը հանձն առնելու համար։