Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Հասարակություն

Միլպետն օգնականիս հետ խնդիրներ ունի, կարծեմ՝ իր պաշտոնավարման վերջին օրն է․ Արագածոտնի մարզպետ

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, դեկտեմբերի 16-ին Ագարակ-Աշտարակ ճանապարհահատվածից ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել, բաժին են տեղափոխել մի տղամարդու, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 11,5 գրամ դեղնականաչավուն զանգված։ 

Նախքան ոստիկանության տրամադրած պաշտոնական հաղորդագրությունը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը տեղեկացրեց՝ մամուլից է իմացել, որ իր օգնականին բերման են ենթարկել։

Բայց քիչ առաջ MediaHub-ը ևս մեկ անգամ կապ հաստատեց Մովսիսյանի հետ, որը նշեց՝ չի հավատում, որ իր օգնականը թմրանյութի հետ կապ ունենա։

«Մոտ մեկ տարի է՝ ինձ հետ է աշխատում, որևէ անգամ չեմ նկատել, որ ինքը թմրանյութի ազդեցության տակ լինի։ Նախկին ուսուցիչ է, սպորտսմեն տղա։ Մի բան էն չի։ Իհարկե, նախաքննությունից առաջ չեմ ուզում որևէ կարծիք հայտնել, բայց մի բան էն չի։ Ու ես ամեն ինչ անելու եմ, որ արդարադատություն լինի»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե ի՞նչն այն  չէ, իր օգնականի գրպա՞նն են գցել թմրանյութը, Մովսիսյանը պատասխանեց․ «Դե չասեմ, որ գրպանն են գցել, բայց դե մի բան էն չի»։

Բայց և այնպես, Սերգեյ Մովսիսյանն ասաց, որ իր օգնականը խնդիր է ունեցել Աշտարակի «միլպետի» հետ, համագյուղացիներ են, ու շատ հավանական է, որ հենց նրա վրեժխնդրությունն է։

Նկատենք, որ MediaHub-ը տեղեկություններ ունի նաև, որ հենց այդ նույն ոստիկանապետը՝ Սերգեյ Մարտիրոսյանը ազատման դիմում է գրելու, և հեռացվելու է պաշտոնից։ ՆԳՆ Ոստիկանությունից դեռևս չեն հաստատել մեր տեղեկությունը, սակայն, անգամ Սերգեյ Մովսիսյանն իր խոսքում ասաց, որ իր տեղեկություններով՝ ոստիկանապետի պաշտոնավարման վերջին օրն է։