Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Հասարակություն

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայան են տեղադրել Ալավերդիի մանկապարտեզում

Արևորդի ՀԿ-ի և Ucom-ի 2024 թվականի համագործակցության շրջանակում վերջին կանգառը Ալավերդին է։ Քաղաքի Սանահին-Կայարան թաղամասի մանկապարտեզի կտուրին տեղադրվել է արևային կայան՝ նպաստելու մանկապարտեզի աշխատանքի կայունությանը։

Մանկապարտեզի վրա տեղադրվել է 10,44 կՎտ/ժ դրվածքային հզորության արևային կայան։ Ըստ նախորդ տարիների ցուցանիշների, մանկապարտեզում տարեկան շուրջ 5000 կՎտ/ժ էներգիա է ծախսվում, մինչդեռ նոր արևային կայանը հնարավորություն կտա արտադրելու տարեկան ավելի քան 13 000 կվտ/ժ էներգիա։ Գեներացված ավել հոսանքը հետագայում կօգտագործվի թե՛ ջեռուցման ծախսի փոխհատուցման, թե՛ հարակից համայնքային նշանակության օբյեկտների էկելտրասնուցման համար։ Օրինակներից մեկը հենց նույն շինության երկրորդ հարկում առաջիկայում սպասվող մշակույթի տունն է, որը կլինի համայնքի պատանիների համար տարբեր խմբակներ այցելելու, գրադարան հաճախելու և ժամանցի վայր։ 

«Այս տարի «Արևորդու» հետ համագործակցությամբ մենք մի քանի մանկապարտեզների համար արևային կայաններ ենք տեղադրել տարբեր համայնքներում, ու վստահ եմ, որ սա շատ կարևոր ու լավ ներդրում է այդ համայնքների ապագայի մեջ։ Ու խոսքը միայն էլեկտրականության խնայողության կամ բյուջեի խնայողության մասին չէ, այլ նաև երեխաների համար ամենալավ ու կայուն պայմաններ ստեղծելու, որ նրանք մեծանան ու զարգանան ավելի լավ պայմաններում՝ շրջապատված հոգատարությամբ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«2024-ի ավերիչ ջրհեղեղը ծանր մարտահրավեր նետեց Ալավերդի համայնքին, ինչը էլ ավելի պիտի մոտիվացնի համայնքային զարգացման նախաձեռնություններ իրականացնող բոլոր կողմերին բնահեն լուծումներ փնտրել հետագա բոլոր գործողություններում ներդնելու համար։ Լիահույս ենք, որ Սանահին-Կայարան թաղամասի արևային կայանը կլինի կայուն համայնքի ձևավորման հերթական քայլը», - ասել է Արևորդի ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Սանահին-Կայարան թաղամասի այս մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար, սակայն հետագայում ամբողջապես վերանորոգման դեպքում այն կկարողանա իր դռները բացել ավելի քան 100 երեխայի առաջ։ 

Ալավերդու Սանահին-Կայարան թաղամաս տանող կամուրջը այս տարվա գարնանը գետի վարարման արդյունքում ամբողջությամբ փլուզվել էր՝ ամիսներ շարունակ անհնարին դարձնելով կայանի տեղադրման աշխատանքները։ Կամրջի մասնակի վերանորոգման արդյունքում հնարավոր եղավ աշխատանքներն ավարտել տարվա ավարտին՝ 2025-ից թաղամասի մանկապարտեզին հնարավորություն տալով տնտեսելու ֆինանսական միջոցներ և ուղղել դրանք մանկապարտեզի զարգացման այլ նպատակներին։