Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Վիդեո

75 մլն դրամ՝ Գյումրու հրապարակի եղևնու և զարդարանքների համար (տեսանյութ)

Ոչ թե Գյումրու համայնքապետը, այլ Շիրակի մարզպետի աշխատակազմը ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման ծառայություն է ձեռք բերել Գյումրիի վերելակային տնտեսություն ԲԲԸ-ից։

ArmLur.am-ը պետական գնումների կայքից տեղեկանում է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը պայմանագիր է կնքել 20 մլն 100 հազար դրամ արժողությամբ, որով ձեռք է բերվել տոնածառի և խաղալիքների տեղադրում, ապամոնտաժում, տոնածառ և խաղալիքներ, ամանորյա դեկորների նորերով փոխարինման և վերանորոգման ծառայություն։

Այս տարի որոշվել է Գյումրու կենտրոնական հրապարակի տոնածառը փոխել, որի համար էլ կնքվել է թվով 3 պայմանագիր։ Երեք պայմանագիրն էլ ձեռք է բերվել դեկտեմբերի 11-ին «հրատապ բաց մրցույթ» գնման եղանակով։

Գնումը հրատապ բաց մրցույթի ձևով է իրականացվել, քանի որ իշխանությունը մինչև դեկտեմբերի 11-ը չէր կարողանում Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրել։

Պայմանագրերը կնքվել են «ԱՐԵԳԱԿ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի և Գյումրիի վերելակային տնտեսություն ԲԲԸ-ի հետ։

«ԱՐԵԳԱԿ ԳՐՈՒՊ» ընկերությունը ՀՀ արդարադատության իրավաբանական անձերի պետական ռեգիստրում գրանցվել է 2024 թվականի փետրվարի 22-ին։ Ընկերությունը գրանցվելուց հետո առաջին պայմանագիրը կնքել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ մայիսին։ Ընկերությունը Փարաջանովի հոբելյանական ծրագրերի շրջանակում պետք է պատրաստեր «Փարաջանով» բույր հուշանվերների հավաքածու։

Գյումրիում ստեղծված ներքաղաքական լարված և փոթորկված իրավիճակից ելնելով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ի հանձնարարականով Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման եւ զարդարման, ինչպես նաեւ ամանորյա դեկորների նորերով փոխարինման եւ վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով։

«Քանի որ մոտենում են ամանորյա տոները, եւ չնախատեսված իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ եւ, չնախատեսված իրավիճակից ելնելով, գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրման եւ զարդարման, ինչպես նաեւ ամանորյա դեկորները նորով փոխարինման եւ վերանորոգման աշխատանքները իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթը»,-հրապարակված է նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնավարման վերջին որոշումներից մեկի մեջ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գյումրին Ամանորին պատրաստվում էր դեռ սեպտեմբեր ամսից, քանի որ Գյումրի համայնքի ներկա ավագանու անդամները սեպտեմբերի 10-ին հաստատեցին համայնքի բյուջեից hատկացնել 75 մլն դրամ, որից 68 միլիոնը հատկացվելու է Վարդանանց հրապարակում տեղադրվող արհեստական եղեւնու ճյուղերից պատրաստված 25-30 մետր բարձրությամբ ամանորյա նոր տոնածառի եւ նոր զարդարանքների ձեռք բերման համար, իսկ 7 միլիոնը համայնքին պատկանող հին զարդարանքների վերանորոգման նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում