Փաշինյանին պետք է «մեկուսացնել», ձեռքերը կապել, չպետք է թույլ տանք, որ երկիրը հանձնի Ադրբեջանին
Բռնապետ Ալիևը երեկ ապագա պատերազմից խոսեց, նա խաղաղության պայմանագիր կնքելու համար անհնարին նախապայմաններ է առաջ քաշում՝ Սահմանադրության փոփոխություն, բանակի զինաթափում, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցում, տուգանքներ և այլն։ Նա պարզ ասաց՝ ինձ խաղաղություն պետք չէ, Հայաստանը պետք է անձնատուր լինի՝ կապիտուլացվի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Ժողովուրդը Փաշինյանի առջև պետք է պահանջ դնի՝ ևս մի զիջում Ադրբեջանին, սրբելու ենք ձեզ։ Ժողովուրդը չպետք է թույլ տա, որ Սահմանադրություն փոխեն, մեր պատիվը գետնին տան։ Փաշինյանը գիտի, որ դա անելը շատ դժվար է, նա այլևս ժողովրդի վստահությունը չի վայելում, կորցրել է աջակցությունը, պետք է քաղաքականապես մեկուսացնել, ձեռքերը կապել, որ չկարողանա կապիտուլյացիա ստորագրել»,- ընդգծեց նա։
Բանախոսի պնդմամբ, Էրդողանը Սիրիայում հաջողության հասնելուց հետո Հարավային Կովկասի վրա է ուշադրությունը պահելու՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, թիրախում Հայաստանն է լինելու։
Մանրամասները՝ տեսանյութում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան