Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Հասարակություն

Կին զինծառայողների համար առաջարկվում է սահմանել 125 հազար դրամ հավելավճար

Կառավարությունը նախատեսում է նոր սոցիալական միջոցներ Զինված ուժերի անձնակազմի համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ուղղված է զինծառայողների նյութական և սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը։

Նախագիծն առաջարկում է սահմանել հավելավճարներ հետևյալ կատեգորիաներում․ կանանց գումարտակում ծառայություն իրականացնող կին զինծառայողներ՝ 125 հազար դրամ, ուսումնական ծանրաբեռնվածությամբ զորամասերում ծառայող անձնակազմ՝ 100 հազար դրամ, սերժանտական դասընթացներ ավարտած և համապատասխան որակավորում ունեցող զինծառայողներ՝ մինչև 300 հազար դրամ, հրահանգչի դասընթացներ ավարտած և հրահանգչի որակավորում ունեցող անձնակազմ՝ կախված կարգից՝ 50,000-ից 90,000 դրամ, օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններում առանց կրթաթոշակ ստանալու սովորող կուրսանտներ՝ 200 հազար դրամ։ 

Նախագիծը նպատակ ունի բարելավել զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունը՝ ավելացնելով դրամական ապահովության բաղադրիչները, խթանել սերժանտական և հրահանգչական համակարգերի զարգացումը՝ ստեղծելով համապատասխան կրթական և մասնագիտական մոտիվացիա, աջակցել կանանց գումարտակների համալրմանը՝ հատուկ հավելումների միջոցով, համալրել ուսումնական ստորաբաժանումներն ավելի որակավորված մասնագետներով, կարգավորել առանց կրթաթոշակ ստանալու օտարերկրյա ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների նյութական ապահովությունը։ 

Նախագծի իրականացման համար տարեկան կպահանջվի շուրջ 3.37 միլիարդ դրամ, ինչը նախատեսվում է կառավարական ֆոնդերից։

Նախագիծը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի նպատակներին։ Այն ուղղված է արհեստավարժ բանակի անցմանը, զինծառայողների սոցիալական պաշտպանության ամրապնդմանը և ծառայության գրավչության բարձրացմանը։