Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը Danielyan Sweets և Danielyan Bakery բրենդների ներքո պատրաստում է տարատեսակ տորթեր ու թխվածքներ, բարձրորակ հացաբուլկեղեն, հացային արտադրանքներ ու քաղցրավենիքներ: Դանիելյաններն արտադրություններ և վաճառասրահներ ունեն Սպիտակում, Վանաձորում, Արթիկում և Երևանում։
Արտադրության գործընկերը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ ընկերությունը համալրվել է հացաբուլկեղենի, խմորեղենների ու հրուշակագործության մեջ օգտագործվող գործընթացները ավտոմատացնող սարքավորումներով, ինչպես նաև սառնարանային տեխնիկայով, արտադրական վառարաններով, ջեռոցներով:
«Մեր բոլոր ձեռնարկությունների հիմքը Սպիտակ քաղաքում է։ Երկրաշարժից անմիջապես հետո ենք սկսել զբաղվել բիզնեսով. ամեն ինչ սկսել ենք փոքր տնակից։ Աշխատանքները սկսել ենք մեկ պարկ ալյուրից, ունեինք մի քանի կտոր արտադրանք, վաճառում էինք ու ստացված գումարն արդեն օգտագործում էինք զարգացման համար: Հիմա արտադրությունը սկսելուց առաջ ուսումնասիրում ենք շուկան, տեղի գները, պահանջները և փորձում շուկային համապատասխան առաջարկներ անել։ Հաճախորդների հետ մաքսիմալ ազնիվ ենք, գուցե հենց դա էլ մեր հաջողության գրավականն է: Ակբա Լիզինգի հետ համագործակցությունը սկսել ենք մի քանի տարի առաջ. դիմեցինք և սկսեցինք համագործակցությունը, որը մինչև այսօր էլ շարունակվում է։ Այն պահից սկսած, երբ սկսեցինք համագործակցել Ակբա Լիզինգի հետ, մեր ձեռնարկությունները սկսեցին ընդլայնվել ու տարածվել: Կարծում եմ, որ Հայաստանում շատ մեծ հնարավորություններ կան աշխատելու համար, ու ես ինքս էլ գիտեմ, որ ինչքան շատ աշխատեմ, այդքան շատ գումար կգեներացնենք, ավելի շատ արտադրամասեր կբացենք»,- նշել է Danielyan Sweets և Danielyan Bakery ընկերությունների հիմնադիր Տիգրան Դանիելյանը։
Առաջիկայում Danielyan Sweets-ն ու Danielyan Bakery-ն վաճառասրահ կբացեն նաև Գյումրիում. աշխատանքներ են իրականացվում Հայաստանի սահմաններից դուրս գործունեություն ծավալելու համար:
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է