N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է
Ամիօ բանկը Հայաստանում առաջինն է ֆիզիկական անձանց կողմից ձևակերպված ավանդների ծավալով։ Այդ մասին տեղեկանում ենք բանկերի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվություններից։
Այս արդյունքին բանկը հասել է տարիների աշխատանքի և հաճախորդների անմնացորդ վստահության շնորհիվ։
Բանկն առաջարկում է ոչ միայն ավանդի ձևակերպման մրցակցային տոկոսադրույքներ, այլ նաև ճկուն, հաճախորդամետ պայմաններ:
Ավանդի առանձնահատուկ պայմաններ են գործում նաև AMIO Mobile հավելվածում: Հավելվածի միջոցով ավանդ ձևակերպելիս հաճախորդները ստանում են արտոնյալ տոկոսադրույքներ։
Ավանդային պրոդուկտների բազմազանությունն իր մեջ ներառում է՝
-
ավանդի գումարի համալրման և/կամ նվազեցման ճկուն հնարավորություն
-
տոկոսագումարների վճարման տարատեսակ ճկուն տարբերակներ՝ ավանդի ձևակերպման պահին, ամսական, ժամկետի վերջում և այլն
-
վաղաժամկետ դադարեցման հնարավորություն
-
տոկոսագումարների կապիտալացում (ստացված տոկոսագումարները ավանդի մայր գումարին ավելացնելու հնարավորություն) բոլոր ավանդատեսակների դեպքում
Ամիօ բանկի ավանդատուները ստանում են նաև մի շարք առավելություններ՝
-
անվճար Visa կամ Mastercard քարտեր
-
արտոնյալ տոկոսադրույքներ լոյալ հաճախորդների համար ստեղծված AMIO Pro և AMIO Exclusive փաթեթները ձևակերպելու դեպքում
-
արտահերթ սպասարկում բանկի մասնաճյուղերում և այլն
Ամիօ բանկի թիմը պատրաստ է իր հաճախորդներին տրամադրել ֆինանսական խորհրդատվություն՝ օգնելով ընտրել ներդրումների լավագույն տարբերակները։
Ավանդների պայմաններին և այժմ գործող շահավետ առաջարկներին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ AMIO ԲԱՆԿ | Ավանդներ
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է