Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Հասարակություն

Փաշինյանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Ֆեյսբուքյան իր էջում նա հայտարարել է, թե դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում է ունեցել, դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել ու աշխատել է կեցավայրից, իսկ այսօր ախտորոշումն արդեն բացասական է և վերադառնում է աշխատանքային սովորական ռեժիմի, այսուհանդերձ Սանկտ Պետերբուրգ մեկնելու հարցով «խորհրդակցել է գործընկերների հետ»։

Մինչև օրվա վերջ էլ որոշում է կայացնելու՝ մասնակցե՞լ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, թե՞ ոչ։ Ըստ ամենայնի, ԵԱՏՄ նիստից էլ խուսափելու է, թեպետ Հայաստանն է ներկայումս նախագահում ԵԱՏՄ-ում։ Ըստ կանոնադրության, կառույցի բարձագույն խորհրդի նիստերը պետք է անցկացվեն նախագահող երկրում: Մինչդեռ նոյեմբերի վերջին Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնեց, որ սպասվող հավաքը հայկական կողմի խնդրանքով կայանալու է ոչ թե նախագահող պետության՝ Հայաստանի, այլ Ռուսաստանի տարածքում, սակայն այն կնախագահի ՀՀ վարչապետը։ Օրեր անց Փաշինյանը խորհրդարանում պարզաբանեց, թե անձամբ ինքն է նման որոշում կայացրել՝ շեշտելով՝ «ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար»։

Ավանդաբար, ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Հայաստանը մասնակցել է, այդ թվում՝ անցած տարի։ Իսկ ԵԱՏՄ մասով պաշտոնական Երևանը երբևէ վերապահումներ չի հայտնել՝ գիտակցելով, որ ԵԱՏՄ-ն է ապահովում ՀՀ տնտեսության առյուծի բաժինը։

Այժմ, երբ քովիդի «փնթի և մանկական կռուտիտով» հրաժարվում է մասնակցել, արդյո՞ք գիտակցում է, թե ինչ հարված է հասցնում Հայաստանին։ Մեծ հաշվով՝ այո։ Սա Փաշինյանի և նրա թիմի որդեգրած քաղաքականության արդյունքն է, իսկ հետևանքները պարզ կդառնան առաջիկայում։

Շուշան Մխիթարյան