Կրակոցներ Հաղթանակ թաղամասում. 33-ամյա հարևանը ձերբակալվել է
Դեկտեմբերի 26-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հաղթանակ թաղամասի տներից մեկի վրա կրակում են։ Դեպքի վայր ժամանած Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ, սպանության փորձ կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին են տեղափոխել 33-ամյա տղամարդու։
Հաղթանակ թաղամասի 47-ամյա բնակչուհին հաղորդում է ներկայացրել, որ իրենց 33-ամյա հարևանը, ում հետ նախկինում խնդիրներ են ունեցել, 15-20 անգամ կրակել է իր տան ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է վագոն-տնակը, կոտրվել են ապակիները:
Ըստ կնոջ` 33-ամյա հարևանը նկատելով, որ ինքն ու ամուսինը վագոն տնակում են, կրակել է նաև նրանց ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով ամուսինները չեն տուժել, նրանց պատճառվել է միայն գույքային վնաս։ 33-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է