Արագածոտնի մարզում հրդեհ է բռնկվել վրացական համարանիշերով ավտոբուսում. այն վերածվել է մոխրակույտի
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22:00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ծիլքար-Ապարան հատվածում ավտոբուս է այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, Iveco մակնիշի ավտոբուսում առաջացած կրակի տարածման դեմ փորձել են պայքարել վարորդն ու քաղաքացիները, ապա՝ ժամանած Արագածի հրշեջ-փրկարարները, սակայն ավտոբուսը ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ վրացի 34-ամյա Նիկա Մոդեբաձեն։
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է