Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Հասարակություն

2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն

2024 թվականին IDBank-ը հաստատել է իր դիրքը որպես Հայաստանի ամենաեկամտաբեր բանկերից մեկը՝ ընդգրկվելով առաջին հնգյակի մեջ։ Սա վկայում է բանկի կայունության և արդյունավետության մասին։

Նորարարություն ու թվային լուծումներ

IDBank-ը շարունակում է առաջնորդել թվային ծառայությունների շուկան՝ այս տարի Idram&IDBank հարթակում տրամադրելով ավելի քան 2,5 միլիոն Rocket Line թվային ապառիկ։ Այս ցուցանիշը ևս մեկ անգամ հաստատում է նորարար լուծումների բարձր պահանջարկը և դրանց կարևորությունը հաճախորդների համար։

IDBank-ն ու Իդրամը համատեղ առաջարկում են թվային անտոկոս ապառիկ ավելի քան 10,000 վաճառակետերում, ինչը դարձնում է ծառայությունները առավել մատչելի և հարմար հաճախորդների և օգտատերերի համար։

Թվային ծառայությունների աճ

IDBank-ը շարունակում է ընդլայնել իր թվային ներկայությունը․ բանկի ակտիվ հաճախորդների 85%-ը անցել է թվային ուղիներով սպասարկման, ինչը վկայում է IDBank-ի թվային ռազմավարության հաջողության մասին և ցույց է տալիս հաճախորդների պահանջարկի փոփոխությունները։

Հաճախորդի վստահությունը

Idram-ի և IDBank-ի միջոցով է իրականացվում Հայաստանի անկանխիկ վճարումների մոտ 30%-ը։ Սա ներառում է քարտային վճարումները, Իդրամ QR վճարումները, idbanking.am և Idram web, mobile checkout գործարքները։ Բանկի դիրքը շուկայում նաև արտահայտվում է միջազգային վճարային համակարգերի ներքո գործող ակտիվ քարտերի քանակի բարձր ցուցանիշով՝ հաստատելով հաճախորդների վստահությունն ու նվիրվածությունը։

Հաճախորդակենտրոն մասնաճյուղեր

Բանկը շարունակում է իր հոգալ իր հաճախորդների հարմարավետության մասին ոչ միայն թվային հարթակներում, այլ նաև մասնաճյուղերում։ Այս տարի բացվեց Հին Երևան մասնաճյուղը, որը հերթական անգամ նոր նշաձող սահմանեց բանկային ոլորտում․ ամենը մեկ տեղում՝ խնայելու հաճախորդների ժամանակը։

Բանկը մասնաճյուղեր է բացել նաև  Հրազդան քաղաքում և Երևանի Արաբկիր համայնքում․ այստեղ ևս ստեղծված են բոլոր պայմանները հաճախորդների համար լավագույն փորձառություն ապահովելու համար։

Սոցիալական պատասխանատվություն

Բանկը շարունակում է սոցիալապես բիզնես վարելու իր ռազմավարությունը․ այս տարի ևս, ռազմավարական գործընկեր Իդրամի հետ համատեղ, ընկերությունների միջոցներից «Մի դրամի ուժը» նախաձեռնությանն է նվիրաբերվել ավելի քան 48 միլիոն դրամ։ 2024-ի ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր ընկերությունների ԿՍՊ առանցքային ուղղություններում՝ աջակցելով երեխաների առողջությանը, բնապահպանությանը, կրթության ոլորտին, ինչպես նաև պատերազմի մասնակիցների աջակցության ծրագրերի։ 2024-ին IDBank-ն իրականացրեց ևս մեկ բացառիկ ծրագիր՝ «Քո կողքին» խորագրով, որն ուղղված էր Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 42 ընտանիքի աջակցությանը՝ ընդհանուր շուրջ 150 երեխայի հատկացնելով ամսական 40․000 idcoin յուրաքանչյուր երեխայի հաշվարկով։

IDBank-ի ռազմավարությունը

IDBank-ը շարունակելու է իր նորարարական ծառայությունների ընդլայնումը և թվային լուծումների զարգացումը՝ ապահովելով իր հաճախորդներին առավել հասանելի և արդյունավետ ֆինանսական գործիքներ ու ծառայություններ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ