Վրաստանում վթարի ենթարկված 14-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է
Վրաստանում վթարի ենթարկված ՀՀ քաղաքացիներից 14-ամյա տղա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
«Տուժաներից մեկի վիճակը կայուն է, որևէ բժշկական միջամտություն չի պահանջվել։ Մնացած երկու տուժածներից մեկի՝ 14–ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Գլխուղեղի ծանր վնասվածք ունի։ Արհեստական շնչառություն ենք տվել»,- լրագրողներին ասել է բժիշկ Դավիթ Ղազաիշվիլին:
Թբիլիսիի Լեսելիձե մագիստրալի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել՝ մի կին և երկու երեխա: Վթարից տուժել է 5 մարդ։ Նրանց տեղափոխել են Գորիի և Թբիլիսիի հիվանդանոցներ։ Այս պահին Գորիի տարածքային հիվանդանոցում երեք վիրավոր կա, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում։ Մահացածները և տուժածները ՀՀ քաղաքացիներ են։ ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն, հայկական համարանիշերով մեքենան ճանապարհից շեղվել է, շրջվել է, և մեքենան հրդեհվել է։ Տուժածներից մեկը 16–ամյա աղջիկ է։
Անցկացվում է հետաքննություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում վթարից տուժածները երկու հայ ընտանիքի անդամներ են: Ընտանիքներից մեկը Արագածոտնի մարզի Օշական գյուղից է, մյուսը՝ Երեւանից:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ