Աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով
Աշնանը կկայանա հայ–վիետնամական գործարար համաժողով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ։ Ամփոփելով, ցանկանում եմ նշել, որ վարչապետի բոլոր հանդիպումները, այդ թվում Վիետնամի իր գործընկերոջ եւ գործարար շրջանակների հետ, անցան արդյունավետ։ Տնտեսության եւ հումանիտար ոլորտներում ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց կյանքի կոչման ուղղությամբ, վստահ եմ, համապատասխան գերատեսչությունները կձեռնարկեն ակտիվ աշխատանքները։
Նշեմ, որ վիետնամական բավականին խոշոր գործարարներ շահագրգռվածություն հայտնեցին համագործակցելու հայկական կողմի հետ, նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հայկական արտադրանքի, կոնյակի, գինու, վերամշակված գյուղմթերքի նկատմամբ։ Վարչապետ Փաշինյանի պայմանավորվածությունները պետք է գործնական փուլ մտնեն աշնանը հայ-վիետնամական գործարար համաժողովի ընթացքում։
Հավելեմ, որ քաղաքական առումով երկու երկրներն ունեն լիարժեք փոխըմբռնում, ինչը եւս կարեւոր է հատկապես միջազգային հարթակներում համագործակցելու առումով»,– գրել է նա։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան