Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Վիդեո

ԱՏՁՄ նախագահ կրկին ընտրվեց Ալեքսանդր Եսայանը

Տեխնոլոգիական ոլորտի 300-ից ավելի ներկայացուցիչ, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և կրթական հաստատությունների ղեկավարները փետրվարի 19-ին համախմբել էին մեկ հարկի տակ ներկա լինելու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարեկան 24-րդ համաժողովին, որն այս տարի ամենամեծն էր մինչ այս տեղի ունեցած համաժողովներից։

Համաժողովին ներկա էին ՀՀ կառավարության, Ազգային Ժողովի ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված արտակարգ և լիազոր դեսպաններ, ինչպես նաև միջազգային գործընկերներ, որոնք քննարկեցին Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ներկա իրավիճակը, զարգացման ուղիները և ոլորտի հիմնական մարտահրավերները։

Համաժողովի ընթացքում անցկացվեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահի և խորհրդի անդամների ընտրությունները, որոնց արդյունքում ԱՏՁՄ նախագահ վերընտրվեց Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Միության ստեղծման առաջին օրվանից հիմնական նպատակը ոլորտի զարգացումն է եղել, բոլոր քայլերն ուղղվել են դրան, պատասխանելով այն հարցին թե առաջիկա տարիներին ինչ ուղղությամբ է շարժվելու ԱՏՁՄ-ն և որոնք են լինելու տեխնոլոգիական համայնքի առաջնահերթություններն ասաց ԱՏՁՄ վերընտրված նախագահ Ալեքսանդր Եսայանը, հավելելով, որ շարունակելու են զարգացնել արդեն իսկ գործող նախագծերը։ Մեծ քայլերով գնալու են Արմաթի զարգացման՝ նոր «Արմաթ»-ների բացման, ինչպես նաև գործող «Արմաթ»-ների վերազինման ճանապարհով: Ուշադրության կենտրոնում է մնալու «ԴիջիԹեքը»՝ բարձրացնելով արդեն իսկ սահմանած նշաձողն ու ներգրավելով միջազգային ընկերությունների։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանն ասաց, որ այս տարի նախատեսում են ընդլայնել միթյունը՝ ներգրավելով նոր ընկերությունների, գուցե և չկրկնապատկվեն, բայց նախատեսում են 300-ի շեմն անցնել։ «Սա լավ ցուցանիշ է համայնքի միասնականությունը շեշտելու համար, բայցի այդ ավելի մեծ խնդիրներ կարող ենք լուծել երկրում»,-ասաց Կարապետյանը։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ներկայացնում է Հայաստանում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ավելի քան 200 ընկերություն՝ներառյալ տեղական և միջազգային ընկերությունները: ԱՏՁՄ-ի առաքելությունն է զարգացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը: