Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Վիդեո

Սա Փաշինյանի վերջին հուսահատ փորձն է՝ Հայաստանը թուրքացման ճանապարհով տանելու. Ավետիք Չալաբյան

«Փաշինյանի «գաղափարական» ցնդաբանությունը արդյունք է որոշակի զարգացումների։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արդեն մեկ տարուց ավել է ադրբեջանական ցանկացած պաշտոնյա, որը որևէ կերպ առնչվում է բանակցություններին, բոլորը միաբերան պահանջում են ՀՀ Սահմանադրության փոփոխությունը»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ նոր Սահմանադրության անհրաժեշտություն կա։

«Փաշինյանն արդեն նրանց ընդառաջ քայլ արեց՝ իր կողմից վերահսկվող ՍԴ–ի շուրթերով հայտարարելով, որ Սահմանադրության տեսքտում թեև հղում է արվում անկախության հռչակագրին, բայց անկախության հռչակագիրը գործում է այնքանով, որքանով ուղիղ արտացոլված է Սահմանադրության տեքստի մեջ։ Դա իրավական տեսանկյունից նոնսենս է։ Փաշինյանն իր գեղջկական խորամանկությամբ որոշել էր խաբել Ալիևին, ինչը բնականաբար չստացվեց, և Ալիևը շարունակում է ներկայացնել իր պահանջները»,–ասաց Չալաբյանը։

Ավետիք Չալաբյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը փորձելու է փոխել Սահմանադրությունը, սակայն նրա մոտ դա չի ստացվելու, որովհետև այևս բավական քաղաքական կապիտալ չունի։

«Հասկանալի է, որ փորձելու են զարտուղի ճանապարհներ փնտրել, օրինակ գրանցված աշխատողների թիվը պակասացնել։ Ամենամեծ կեղծիքը, որ Փաշինյանը գործարկելու է, հետևյալն է՝ ասելու է՝ եթե չքվեարկեք, նորից պատերազմ է սկսվելու»,–ասաց նա։

Լրագրողի հարցին, թե ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն այնքան վստահ, որ 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում վերընտրվելու է, որ որոշել է ընտրություններից հետո փոխել Սահմանադրությունը, Չալաբյանը պատասխանեց.

«Ես ինքս գրեթե վստահ եմ, որ Փաշինյանը կկորցնի իշխանությունը։ Դա առաջին հերթին ուղերձ է Ալիևին, ասում է՝ դու ինձնից պահանջում ես Սահմանադրությունը փոխել, ես ինչ կարողանում եմ, հիմա անում եմ, փորձում եմ ժողովրդիս հոմոզել։ Բայց այդ ուղերձը մի կարևոր հակառակ կողմ ունի, որը, ենթադրում եմ՝ Փաշինյանը մինչև վերջ չի հաշվարկել։ Մի ծայրահեղ հակազդեցություն է ստեղծել հասարակության ներսում։ Օրինակ, այդ ուղերձի տեքստը դրված է կառավարության կայքում, եթե դուք ուշադրություն դարձնեք տակը ծավալված քննարկմանը, բացասական արձագանքները ծայրահեղ գերակշռում են դրականներին։ Մարդիկ լավ հասկանում են, որ սա Փաշինյանի կողմից վերջին հուսահետ փորձն է՝ Հայաստանը տանել թուրքացման ճանապարհով»։