Սեւանա լճի վիճակի փորձաքննություն արվե՞լ է. Սասուն Միքայելյանի հարցը՝ շրջակա միջավայրի նախարարին
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյոք Սեւանի վիճակի շուրջ ուսումնասիրություններ կատարվել է։
«Դուք ասում եք՝ եթե Սեւանի մակարդակը բարձրացնեք, կանաչը կվերանա, այնտեղ կա, որ 2, 3, 5 կիլոմետր խորությամբ այդ կանաչը կա, պլյուս դրան անցած տարի նույն դեպքը եղել է, անցած տարի փորձաքննություն արվե՞լ է, թե ինչի հետեւանք էր, անցյալ տարի էն մի տղեն էլ ջուրը խմեց, թունավորվեց, հերոսի կոչում ստացավ։ Ուզում եմ ասել՝ էդ բարձրացնելը ուրիշ նշանակություն ունի։ Իմ պատկերացմամբ դա անտառից է, որ անտառահատում չարեցինք, լրիվ չմաքրեցինք տարածքը, տորֆի շերտ է, թե չէ թունավորում չի, եթե այդպես է, ձկներն էլ կսատկեին»,–հարցրեց Սասուն Միքայելյանը։
Ի պատասխան Էրիկ Գրիգորյանն ասաց, որ Սեւանա լճի մակարդակը բարձրացնելը կարեւոր է. «Այս պարագայում քանակն էական ազդեցություն ունի որակի վրա, քանակը իրականում սառը շերտը ապահովելու համար է։ Դա ջրի տակ, ջրի տակի շերտը, որը չի թողում բուսականությունն աճի եւ ճահճային վիճակի գա։ Մենք նաեւ ջրածածկման տարածքի ուսումնասիրություն ենք արել, որ տեղ կա 5-10 սմ բարձրանա եւ ափը առաջ գա, այս ուսումնասիրությունններն իրականացվում են։ Անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքներ պետք է իրականացվեն, բայց միեւնույն ժամանակ պետք է անտառատնկում իրականացվի, որովհետեւ անտառները, որ կան, նաեւ պահում են նույն ֆոսֆորային նյութերը, որ չգան։ Բայց միանշանակ է որ պետք է որ պետք է մակարդակը բարձրացվի»։




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր և հզոր ձեռքբերումը շուտով կունենա իր օպերատորներական կազմ...
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ