Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան Հավատում եմ, որ մեր իմաստուն ժողովուրդը կատարելու է ճիշտ ընտրություն և մենք բոլորով միասին կառուցելու ենք մեր երազանքների ուժեղ Հայաստանը․ Հիշամ Թամազյան Ռուբեն Ռուբինյան, քեզ խելոք պահի, ջահել տղա ես․ սովորի՛ր լսել մեծերին, այ տղա․ Ալիկ ԱլեքսանյանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը  Սամվել եւ Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներինԲնակարանը միայն չորս պատ չէ․ այն արժանապատիվ կյանք էՆիկոլին մի ժամանակ չէի հավանում, հիմա հավանում եմ․ քաղաքացի5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է Պայքարելով Սամվել Կարապետյանի ազատության համար` մենք պայքարում ենք Հայաստանի ազատության համարԻշխանությունները պառակտում են հասարակությունը, սակայն դրանով ընդդիմությանը մղում են միավորվելու․ Էդմոն ՄարուքյանՈւժեղ առաջնորդ ունենալը երազանք է, իսկ թույլը՝ անեծք․ Գառնիկ Դավթյան«Մենք էնպիսի քաղաքական ուժ ենք ուզում, որ գլուխը չկախի օտարեկրացու առաջ»․ Սյունիքը պինդ պահելու համար ուժեղ ղեկավար է պետք․ Արթուր Միքայելյան
Հասարակություն

Եթե էս փոսերը փակեն, անունս կփոխեմ, կդնեմ Սերժ

Հայ տաքսիստների նույնաբովանդակ մոտեցումը, մշտապես մանր չունենալու քրոնիկ խնդիրը և ուղևորներին իրենց ռուսաստանյան արկածների մանրամասներին ծանոթացնելու մարմաջը անծանոթ չէ կյանքում գոնե 10 անգամ տաքսի նստած շատ քաղաքացիների։ Յուրօրինակ է նաև տաքսու վարորդների հումորը։

Նրանք փողոցների, տեղանունների և այլնի վերաբերյալ մասնագիտական այնպիսի կատակներ ունեն, որոնք կարելի է հավաքել և ամեն օր բազմաթիվ լայքերով ստատուսներ գրել։ Տաքսիստներից մեկը պատմում էր, որ մի գյուղաբնակ է նստել իր մեքենան ու ասել «Բայրոն»։ Դե նա էլ բնականաբար քշել է Բայրոնի փողոց, բայց պարզվել է, որ ուղևորն ընդամենը «Բարի օր» է ասել, ուղղակի բարբառային տոնայնությամբ, ինչը շփոթեցրել է վարորդին։

Վարորդներ կան, որ կյանքի վերաբերյալ ուրույն փիլիսոփայություն ունեն։ Երիտասարդ տաքսիստներից մեկն օրինակ ասում էր․ « Էհ քուր ջան, ո՞նց ամուսնանամ, ասում ես, ամեն գիշեր հարյուր աղջիկ եմ կլուբ, բար ու հյուրանոց տեղափոխում։ Նորմալ աղջիկ չի մնացել, ես ու՞մ ուզեմ»։

Եվ այսպես շարունակ, կես դրույք ինքնակամ հոգեբանի աշխատանք կատարող վարորդները բավական իմաստնանում և հմտանում են իրենց աշխատանքում, մի վայրկյանից ճանաչում են, թե ինչ տեսակ ուղևոր է նստել մեքենան, հասկանում են նրա հետ դու-ով խոսեն, թե դուք-ով, անկեղծանան, թե անկեղծացնեն։ Չնայած հազվադեպ, բայց պատահում է, որ տաքսու վարորդն էլ է շփոթվում։

Վերջերս նման դեպք էր տեղի ունեցել մեր պրակտիկանտի հետ։

Արտաքինից բավական զուսպ ու համեստ, երիտասարդը, ում անունը Սերժ է, տաքսի է կանգնեցնում։ Երկար ճանապարհի ու հաճախ հանդիպող խցանումների արանքում տաքսիստը միլիոն բան է պատմում, փորձում «բացող» հարցեր տալ ուղևորին։ Սեփական կյանքից օրինակներ է բերում, բայց այդպես էլ չի ստացվում հասկանալ ինչ տեսակի մարդ է ուղևորը, ամուսնացա՞ծ է, սևահերների՞ն է սիրում, թե՞ շիկահերներին։ Վարորդը սկսում է անհանգստանալ։ Նա անմիջապես թեման փոխում է քաղաքականության ուղղությամբ ու սկսում հարցուփորձ Նիկոլից, նախագահից, քաղաքապետից։ Հենց քաղաքապետի վրա էլ խոսակցությունն ավելի է ծանրացնում հատ առ հատ հիշելով, թե քաղաքի որ փոսում քանի ակ է ծակել ու եթե դատի տված լիներ քաղաքապետին, հիմա հո տաքսի չէր քշի, միլիոնները կվերցներ ու․․․․

Պատմության վերջում նա համոզմունք է հայտնում, որ քաղաքի փոսերը երբեք չեն վերանա, «Տղա ջան, դու ինձնից երկար կապրես, եթե էս փոսերը վերանան, հենց էդ օրը ես անունս կփոխեմ, կդնեմ Սերժ»,-ավարտում է խոսքը տաքսիստը։ Ու այդտեղ իր համար էլ անակնկալ մեր պրակտիկանտը սկսում է բարձր ծիծաղել։

Տաքսիստը տարակուսում է՝ մտածելով, որ բացարձակ հումորով չէր ասում ու ավելի շուտ լացելու առիթ կա, քան ծիծաղի։ Մեր տղան նայում է տաքսու վարորդին, վճարում ու ասում․ «Հոպար ջան, անունս Սերժ էր, բայց ասածներիդ հետ լրիվ համամիտ եմ»։

Հոպարի ապրած շոկի մասին հավելյալ տեղեկությունների ցավոք չենք տիրապետում․․․