Մարտուն Գրիգորյանը շնորհավորել է գյումրեցի կանանց
Այսօր՝ մարտի 8-ին, «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը կանանց տոնական ընդունելություն էր կազմարկերպել։
Մարտուն Գրիգորյանը շնորհավորեց գյումրեցի ու արցախցի մայրերի, կանանց ու աղջիկների Մարտի 8-ը՝ շեշտելով, որ թեպետ չի ցանկանում տարբերություն դնել գյումրեցիների ու արցախցիների մեջ, բայց քանի որ շատերը խուսափում են Արցախ ու արցախցի բառն օգտագործել, այդ պատճառով հատուկ է նշում։ Իր խոսքում Մարտուն Գրիգորյանը նշել է, որ ինչքան էլ Գյումրին հյուրընկալ է ու արցախցիներին գրկաբաց է ընդունել, այնուամենայնիվ բաղձալին Արցախ վերադառնալն է, որի մասին երազում են նաև գյումրեցիները։
Մարտուն Գրիգորյանի համոզմաբ, որքան էլ տղամարդը ցանկանա, եթե կողքին չկա նվիրված ու թիկունքին կանգնող կին, որքան էլ այդ տղամարդն ուժեղ լինի, այնուամենայնիվ նա ամբողջական չի կարող լինել։
Գյումրու քաղաքապետի թեկնածուն հատուկ շնորհակալություն է հայտնել իր կնոջը, քանի որ նրա շնորհիվ իրեն համարում է ուժեղ ու ամբողջական մարդ՝ միաժամանակ յուրաքանչյուրին մաղթելով, որ ցանկացած ընտանիքում լինի սեր, ինչպես նաև կանացի երջանկություն, ջերմություն ու անսահման հաջողություն։
Մարտուն Գրիգորյանը վստահեցրել է, որ պետք է խրախուսել, որպեսզի կանայք բացի ընտանիքում իրենց դերն ու նշանակությունն ունենալուց, նաև իրենց դերակատարությունն ունենան երկրում։
Գյումրեցի կանայք իրենց խոսքում նշեցին, որ Մարտուն Գրիգորյանը 18 տարվա ընթացքում ջանք ու եռանդ չի խնայել Գյումրու բարօրության, հաջողության ու բարգավաճման համար, հետևաբար իր կենսագրությամբ ու աշխատանքով արժանի է լինել Գյումրու քաղաքապետ։
Տոնական ընդունելությունն ուղեկցվել է գեղեցիկ երաժշտությամբ, հյուրասիրությամբ, անկաշկանդ զրույցով և, դե իհարկե, մարտի 8-յան նվերներով։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է