Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Վիդեո

Մակրոնի և Շառլ Միշելի խաթր Արցախից հրաժարվողն ինչո՞ւ չպիտի հրաժարվի մեր ազգային սիմվոլներից. Արտակ Զաքարյան

«Հայաստանի առաջ զենք ձեռք բերելիս երբեք որևէ պահանջ չի դրվել, բացի նրանից, որ մենք այդ զենքը երրորդ երկրներին չպետք է վաճառենք։ Այսինքն՝ մեզ հավաստագիր են տվել, որ այդ զենքը մեր պաշտպանության համար է։ Ես չեմ հավատում, որ Հնդկաստանը կամ Ռուսաստանը, Ֆրանսիան Նիկոլի առաջ պայման են դրել Արարատ սարի անունը փոխել, որ զենք վաճառեն մեզ: Դա անհնար է, չի կարող լինել նման բան: Դա Նիկոլ Փաշինյանի թուլամորթ բնույթն է։ Փորձում են մեր բիբլիական լեռան մասին հիշողությունը վերացնել, վերացնել ինքնության հետ կապված բոլոր էլեմենտները՝ սպառողական հասարակություն ձևավորելու համար։ Դրանով իսկ նրանք վերացնում են հայ ժողովրդի պահանջատիրությունը»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարության նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ Եթե Փաշինյանը որոշել է Թուրքիայից զենք բերել, ապա Արարատի անունը չտալու տրամաբանությունը կարող էր տեղ ունենար։ 

«Բայց քանի որ Թուրքիան մեզ երբեք զենք չի վաճառի, նման անհեթեթություններ հայտարարում է՝ իր կապիտուլյացիոն բնույթն առաջ մղելու համար: Ես չեմ զարմանում, որ Մակրոնի ու Շառլ Միշելի խաթր Արցախից հրաժարվողը հիմա հրաժարվում է մեր ազգային սիմվոլներից։ Վաղն էլ Սահմանադրությունից կհանեն Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերի մասին դրույթը»,- ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը:

ՀՀԿ ԳՄ անդամը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման 7 տարիների ընթացքում 4 լայնածավալ ռազմական ագրեսիա է եղել։

«Նրանք չեն կարողանում կամ չեն ցանկանում լուծել մեր ժողովրդի առաջ ծառացած անվտանգային խնդիրներն ու այդ բեռը դնում են ժողովրդի վրա՝ բանակը թուլացնել, Ադրբեջանին թույլ տալ վերահսկել մեր զենքերի ձեռքբերումը, ինչ ուզում են՝ տանք, Սահմանադրությունը փոխենք, միայն թե Ադրբեջանը չհարձակվի… Պատերազմով սեփական ժողովրդին վախեցնող իշխանությունն ասում է մի բան՝ ես չեմ ուզում կամ չեմ կարողանում պաշտպանել ձեր իրավունքները ձեր իսկ սուվերեն տարածքի վրա»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: