Արարատում կանխվել է 64 փաթեթ մարիխուանայի իրացումը (տեսանյութ)
Արարատի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Րաֆֆու փողոցի բնակիչ 34-ամյա երիտասարդը, որը մեքենայով գտնվում էր ՈԿՖ բանավանում, իր մոտ և մեքենայում պահում և օգտագործում է թմրանյութ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Մարտի 5-ն, ժամը 20.50-ին, բանավանից ցեմենտի գործարան տանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալեցին և, «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին 34-ամյա երևանցուն: Պարզվեց, որ պահելուց և օգտագործելուց բացի երիտասարդը նաև իրացնում է թմրանյութ:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կտորե երկու տոպրակ, որոնցից մեկը՝ 40 կարմիր, մյուսը` 24 կապույտ կպչուն ժապավենի փաթեթներով: Սրանց մեջ եղած դեղնականաչավուն զանգվածի ընդհանուր քաշը մոտ 114 գրամ էր: Հայտնաբերվեցին նաև նույն զանգվածով թղթե փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ:
Երիտասարդը հայտնեց, որ մարիխուանան ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով` դրանք տարբեր վայրերում տեղադրելու և գումար վաստակելու նպատակով, իսկ թղթե փաթեթն ու կաթուցիչն իրենն են:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ երիտասարդը ներկայացվել է Վեդիի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ` քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի հատկանիշներով:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է