BYD-ն ներկայացրել է էլեկտրամեքենաների գերարագ լիցքավորման համակարգ, ինչից հետո ավտոարտադրողի արժեթղթերի գինը կտրուկ բարձրացել է
Չինական BYD ավտոարտադրողի արժեթղթերի գինը բարձրացել է 5%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը ներկայացրել է էլեկտրական մեքենաների գերարագ լիցքավորման նոր համակարգը: Ընկերության 1 արժեթղթի գինը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 408,8 հոնկոնգյան դոլարի, հայտնում է kommersant.ru-ն:
Super e-Platform-ը, ըստ ընկերության հայտարարության, էլեկտրական մեքենաները լիցքավորելու է նույնքան արագ, որքան բենզինային շարժիչներով մեքենաներն են լիցքավորվում: Լիցքավորման հզորությունը կհասնի 1 ՄՎտ-ի, ինչը երկու անգամ ավելի է Tesla Supercharger V4-ից։ Այս համակարգով 5 րոպե լիցքավորումից հետո էլեկտրական մեքենաները կկարողանան անցնել մոտ 400 կմ, ասել է BYD-ի հիմնադիր Վան Չուանֆուն նոր տեխնոլոգիայի շնորհանդեսի ժամանակ։ Համեմատության համար նշվում է, որ Tesla կայաններն ի վիճակի են 15 րոպե լիցքավորման ընթացքում էլեկտրական մեքենան ապահովել ևս 275 կմ անցնելու հնարավորությամբ:
BYD-ն հայտարարել է նաև նոր տեխնոլոգիաների կիրառմամբ լիցքավորման կայանների սեփական ցանցի ստեղծման մասին։ Ընկերությունն ակնկալում է ստեղծել ավելի քան 4,000 լիցքավորիչների ցանց։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է