Մի հատ «ջիգյարով փռշտանք»՝ պատերը կփլվեն. Սարի թաղի բնակիչների տները վտանգված են, փոխհատուցող չկա (տեսանյութ)
Գալիս նայում են՝ ասում հոսող տեղ չկա, ես ի՞նչ անեմ. պատի տակ եմ քնում, մի հատ ջիգյարով փռշտամ՝ սաղ պատը կփլվի: Այս մասին Tert.am -ի հետ զրույցում ասաց Սարի թաղի բնակիչ Գագիկ Ֆիդանյանը, ում տան պատերն, օրեր առաջ տեղացած հորդառատ անձրևից, գրեթե բոլորը ճաքած են, ամիսներ առաջ էլ՝ պատ է փլուզվել:
Պատճառը՝ տան բնակիչների խոսքով՝ 15 -րդ փողոցից եկող խմելու ջուրն է, որը տուն է լցվում ու անկախ եղանակից՝ իրենց տունը ջրհեղեղի վերածում, դրան գումարվում են տեղացած հորդառատ անձրևն ու տունը վերածում իսկական Վենետիկի: Ամեն անգամ երկու թոշակառու, ովքեր բազմաթիվ հիվանդություններ ունեն՝ ջուրը դույլերով ու պոմպով են մի կերպ տանից հեռացնում: «Տեր կանգնող չկա, երեկ իրիկունը զանգել եմ, մինչև հիմա մարդ չի եկել, 16 ժամ է մարդ չի եկել, ինչ «Վեոլիա ջուր», թոշակիցս տարել գումար եմ տվել, այս ինչ երկիր է, դիմում են «Վեոլիա ջուր»՝ ասում են դատարան տուր, դրա համար էլ՝ չորս-հինգ հարյուր հազար դրամ է պետք, որը չունեմ», -սրտնեղում է բնակիչը:
Չորս անչափահաս երեխաների վախը, ու ահռելի գույքային վնասները՝ ամեն անգամ ընտանիքի համար սթրեսային է լինում. անելանելի վիճակում են, վախով են քնում ու արթնանում այն մտքից, որ ուր որ է՝ առաստաղից քնած ժամանակ քարեր կթափվեն իրենց գլխին: «Վեոլիա ջրից» ամեն անգամ ասում են՝ որ պետք է ջուրը տանեն անալիզի, սակայն այդպես էլ չեն անում. սենյակի պատը փլված ժամանակ էլ են եկել, ասել են՝ հոսող տեղ չկա: «Վեոլիա ջրից» պարզաբանում տալու համար Tert. am-ի զանգերին այդպես էլ չպատասխանեցին:
Չորս անչափահաս երեխաներ ունեցող Զեմֆիրա Սարուխանյանը, պատմում էր՝ խոնավության պատճառով բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերել, ու ոչ միայն ինքը, այլև՝ թոշակառու ծնողները նույնպես բրոնխների խնդիր ունեն, իսկ խոնավ պատերի ներսում ապրելը նրանց հակացուցված է. «Ինչու՞ պետք է տարիներ շարունակ տուն կառուցենք, բոլոր հարկերն ու տուրքերը վճարենք, իսկ նման դեպքերում, ոնց կարող է որևէ մեկը պատասխանատու չլինել ու վնասի փոխհատուցում չտալ մեզ», -եզրափակեց Սարուխանյանը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է