ԱՄՆ Սենատ է մտցվել օրինագիծ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վերանայման մասին
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, հանրապետական Ջեյմս Ռիշը սենատորների դիտարկմանն է ներկայացրել օրինագիծ, որով նախատեսվում է վերանայել ԱՄՆ փոխհարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ՝ թագավորությունում մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաեւ սաուդցի լրագրող Ջամալ Խոշագջիի սպանության հետ կապված։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է չորեքշաբթի կոմիտեի պաշտոնական կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, հանրապետական Ջեյմս Ռիշը սենատորների դիտարկմանն է ներկայացրել օրինագիծ, որով նախատեսվում է վերանայել ԱՄՆ փոխհարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ՝ թագավորությունում մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաեւ սաուդցի լրագրող Ջամալ Խոշագջիի սպանության հետ կապված։
Օրինագծի համահեղինակներն են սենատորներ Ջին Շահինը (դեմոկրատ Նյու Հեմփշիր նահանգից), Մարկո Ռուբիոն (հանրապետական Ֆլորիդա նահանգից) եւ Քրիս Կունսը (դեմոկրատ Դելավեր նահանգից)։ Այն նախատեսում է թագավորության հետ հարաբերությունների լիակատար եւ ռազմավարական վերանայում, ինչպես նաեւ սահմանափակումների կիրառում սաուդցիներին վիզաներ տրամադրելիս։ Մասնավորապես, օրինագծի համաձայն՝ վիզաներ չպետք է տրվեն թագավորական ընտանիքի անդամներին։
Ռիշը նշել է, որ Սաուդյան Արաբիայի պահվածքը մտահոգիչ է արդեն երկար ժամանակ, սակայն «դա հասել է գագաթնակետին Ջամալ Խոշագջիի սպանությունից հետո, որն ահավոր իրադարձություն էր, որի պատասխանատուները պետք է պատժվեն»։
Շահինն իր հերթին կարեւորել է այն, որ Սաուդյան Արաբիայի նկատմամբ վարվող քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը հասկանում են ինչպես ԱՄՆ Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները:
«Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտմամբ մտահոգության աճի եւ միջազգային նորմերի անտեսմամբ առաջացող տագնապի հետ կապված Կոնգրեսը պետք է լրացուցիչ միջոցներ ընդունի, որպեսզի [ԱՄՆ] վարչակազմին համոզի վերանայել 2 պետություններիր հարաբերությունները,- հայտարարության մեջ մերջբերվել է նրա խոսքը: - ԱՄՆ-ն չի կարող անտեսել թագավորության գործողությունները, եւ այս օրինագիծը երկու կուսակցությունների ուղիղ ուղերձն է Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը»:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT