YoPhone-ը 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել
Ս.թ. մարտի 22-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունենցել YoPhone-ի և Bahamut Grants-ի համատեղ տեղեկատվական հանդիպումը, որի ընթացքում Fastex-ի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանը պատմել է Bahamut դրամաշնորհային ծրագրի մասին:
Նախաձեռնության շրջանակում YoPhone-ը հայտարարել է նոր մրցույթի մասին, որին կարող են միանալ ծրագրավորողներ և ոլորտով հետաքրքրվողներ։ Մասնակիցները կարող են ստեղծել իրենց բոտը կամ մինի հավելվածը YoPhone հավելվածի վրա և ստանալ 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդից իրենց մասնաբաժինը։ Հաղթողները կորոշովեն՝ հաշվի առնելով հարթակի հարմարավետությունը, UX դիզայնը և օգտատերերի ներգարվվածությունը։
Մրցանակային 1-ին տեղի համար նախատեսված է 10,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ, 2-րդ-ի համար՝ 5,000, իսկ 3-րդ տեղի համար՝ 2,500 FTN-ին համարժեք ՀՀ դրամ։ 4-10-րդ հորիզոնականները զբաղեցրած նախագծերը նույնպես ընդհանուր մրցանակային ֆոնդից կստանան պարգևներ։ Fastex-ի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանն ասել է․ «Այս նախաձեռնությամբ մենք աջակցում ենք հայ ծրագրավորողներին և ծանոթացնում YoPhone հավելվածի հնարավորություններին»:
Հայտադիմումների վերջնաժամկետը մայիսի 1-ն է։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ հետևելով YoPhone-ի պաշտոնական կայքին և սոցիալական հարթակների էջերին։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է