Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմի հետ այցելել էր «Արցախ» թաղամաս
«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմի հետ այցելել էր «Արցախ» թաղամաս, որտեղ ավանդույթի համաձայն հանդիպեց ջերմ ընդունելության։
Դիմելով հանդիպման մասնակիցներին` «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդը շեշտեց, որ այս թաղամասն իր համար շատ հարազատ ու կարևոր թաղամաս է, քանի որ այդտեղ է ծնվել, մեծացել, կրթություն ստացել ու արել առաջին քայլերը, ապրել այնպիսի կյանքով, որի արդյունքում ընտրվել է ԱԺ պատգամավոր, իսկ հիմա հայտ է ներկայացրել ընտրվելու Գյումրու քաղաքապետ, որպեսզի լուծում տրվի Գյումրու բոլոր հոգսերին ու խնդիրներին, որոնք քաղաքում շատ են։
Մարտուն Գրիգորյանը նշեց, որ իր թեկնածությունը չի առաջադրել, որպեսզի ավագանու մի քանի անդամ ունենա Գյումրիում ու Երևանում հպարտանա, որ ավագանու խմբակցություն ունի, այլ հստակ հայտ է ներկայացրել քաղաքապետ ընտրվելու։
Նշենք, որ այսօր իրավապահները խուզարկություններ են սկսել Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբում, գրասենյակներում և տանը։ Ըստ փորձագետների՝ «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդի դեմ սկսված հետապնդումներն առավելապես պայմանավորված են նրա բարձր վարկանիշով և ընտրություններում մեծ թվով քվեներ ստանալու հնարավորությամբ։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է