Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Վիդեո

«Դեմ Առ Դեմ»՝ «Մի դրամի ուժի» հետ

«Մի դրամի ուժի» հետ համագործակցությամբ կայացավ «Դեմ Առ Դեմ» մարզային ֆորումը։ Մարտի 29-ին Տաշիրի մշակույթի տանը տեղի ունեցավ «ԴեմԱռԴեմ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ը, որի գլխավոր հովանավորներն այս տարի IDBank և Իդրամ ընկերություններն էին՝ «Մի դրամի ուժ»-ը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրով։

Նախաձեռնության հեղինակը «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ-ն է, որի նպատակն է ստեղծել հայրենատեր, կիրթ, ամուր արժեհամակարգով առաջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։

Միջոցառման մեկնարկի խոսքում IDBank և Իդրամ ընկերությունների հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը  նշեց, որ «Մի դրամի ուժի» համար առանձնահատուկ կարևորություն ունեն մարզային երիտասարդությանը և առհասարակ երիտասարդ սերնդին կրթող, առաջնորդական հմտություններ սովորեցնող և նոր հորիզոններ ստեղծող ծրագրերը․ «Իդրամը և IDBank-ը շատ կարևորում են մարզերի զարգացումն ու մարզային երիտասարդության համար լրացուցիչ հնարավորությունների դռներ բացելը, որովհետև այսօր մենք ունենք իսկապես շատ պայծառ երիտասրադներ, որոնք մեր ապագան են կերտելու»,- ընդգծեց Տաթևիկ Վարդևանյանը։

«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ նախագահ Արամայիս Մարգարյանի համոզմամբ՝ այսօրինակ նախաձեռնություններն առանց գաղափարակիցների աջակցության հնարավոր չէ կյանքի կոչել․ «Մի դրամի ուժն» իր չափով աջակցությամբ ու ռեսուրսներով ապահովեց ֆորումի կայացումը, մենք էլ մեր համայնքի ու կամավորների ուժերով և ներգրավվածությամբ կարողացանք գետնի վրա իրականության վերածել այս ամենը, ինչի համար շնորհակալ ենք»։

Ֆինանսական բաղադրիչից բացի, IDBank և Իդրամ ընկերությունները ֆորումին միացել են նաև կրթական ծրագրով, որի շրջանակում ավելի քան 150 երիտասարդ Հայաստանի բոլոր մարզերից մասնակցել է ֆինանսական գրագիտության օնլայն սեմինարների, որոնց ամենաակտիվ մասնակիցները Իդրամ և IDBank ընկերությունների կողմից արժանացել են խորհրդանշական նվերների։ «Մի դրամի ուժի» թիմը նաև ստանձնել է ֆորումի խոսնակներից արցախցի Սվետլանա Մովսիսյանի ելույթի մենթորությունը։

Ֆորումի երկրորդ գլխավոր գործընկեր՝ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի վարած պանելային քննարկմանն բանախոսներն էլ ՄԵՄ-ի նախորդ տարվա լավագույն խոսնակներն էին։

Միջոցառման ավարտին ֆորումի մասնակից բոլոր պատանի խոսնակներն Իդրամ և IDBank ընկերությունների կողմից արժանացան 50 000 դրամի չափով idcoin-ների։

Հիշեցնենք, որ ֆորումի մասնակցությունն այս տարի բացառապես տոմսերով էր, որոնք ունեին խորհրդանշական գին՝ ընդամենը 1 դրամ։ Կազմակերպիչներն այսկերպ նպատակ են ունեցել ցույց տալու, թե որքան կարևոր ու մեծ ուժ կարող են դառնալ մեկ դրամները, երբ համատեղվում են չէ՞ որ IDBank-ն ու Իդրամը յուրաքանչյուր վճարումից իրենց սեփական միջոցներից մեկ դրամ են հատկացնում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։

ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորումը եզրափակվեց «Լավ էլի» խմբի համերգով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ